Tuesday, 28 07 2026
20:20
Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող մրցաշարի եզրափակիչ
19:30
«Սիթին» երկարաձգել է Գվարդիոլի պայմանագիրը
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Թուրքիայի հավաքականը դարձել է հայերի սարսափը». 10 անպատասխան գոլերի էֆեկտը…

Չեխիայում ընթացող մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ժամանակից շուտ տապալվեց: Վերջին 3-րդ տուրից առաջ մեր հավաքականն ամրապնդվել է վերջին 4-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ առաջին խաղում 7:0 հաշվով Չեխիային զիջելուց հետո երեկ մեր հավաքականը 4:0 հաշվով պարտվեց Թուրքիային: Երկու խաղում Հայաստանի հավաքականը, չխփելով ոչ մի գոլ, սեփական դարպասն ընդունել է 11 գնդակ:

Ինչպե՞ս մեկնաբանել տեղի ունեցածը: Այս տարվա մարտին Հայաստանի հավաքականը Անթալիայում մասնակցել էր մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին: Այն ժամանակ Հայաստանը Թուրքիային զիջել էր 6:0, Ֆինլանդիային՝ 5:0 և Գերմանիային՝ 10:1 հաշվով: Անթալիայում Հայաստանի ազգային հավաքականը խաղադաշտում անցկացրել էր 4 ժամ: Այդ չորս ժամվա ընթացքում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ:

Վերջին 5 հանդիպումների կտրվածքով Հայաստանի հավաքականը խփել է մեկ և բաց թողել 32 գնդակ: Այս տարվա հունվարին Մինսկում տեղի ունեցած «Զարգացման գավաթ» մրցաշարում 5 հանդիպումներում նույնքան պարտություն կրելով՝ Հայաստանի հավաքականն ընդունել էր 19 գնդակ: Այդ ժամանակ մեր հավաքականը գլխավորում էր Արթուր Ոսկանյանը: Հիվանդության պատճառով նա չէր կարողացել մեկնել մրցավայր: Որպես ձախողման գլխավոր պատճառ Ոսկանյանը նշել էր խաղային վատ կարգապահությունը: Միևնույն ժամանակ հավաքականի մարզիչը հույս էր հայտնել, որ մինչև Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդը առկա սխալները կշտկվեն: Բոլորս տեսանք, թե ինչպես են շտկվում սխալները և հետևություններ արվում:

Էլիտ ռաունդի շեմին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել Արտակ Օսեյանը: Վերջինիս կատարած աշխատանքը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի: 2016 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 էր խաղացել Լեհաստանի հետ, 2:0 հաշվով զիջել Իսրայելին և 3:2 հաշվով առավելության հասել Իսլանդիայի նկատմամբ: Այս մրցաշարին Հայաստանի հավաքականը մասնակցել էր նույն կազմով՝ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ: Եթե չլիներ որակավորման փուլի արդյունքը, ապա կարելի կլիներ փաստել, որ այս հավաքականն իր ֆուտբոլիստներով, կոպիտ ասած, բանի պետք չէ:

Ինչպե՞ս է ստացվում, որ նույն խաղացողները հավասար պայքար են մղում Լեհաստանի հետ, հաղթում են Իսլանդիային, իսկ մի քանի ամիս անց 6:0 հաշվով պարտվում Թուրքիային: Ակնհայտ է, որ կատարվածի գլխավոր մեղավորը պատանի ֆուտբոլիստները չեն: Կարելի էր վատ ելույթ ունենալ, պարտվել բոլոր մրցավեճերում, բայց, ինչպես ընդունված է ասել, պարտվելուն էլ «ձև կա»:

Թուրքական մամուլը երեկվա հաղթանակից հետո ուղղակի ծաղրում է Հայաստանի հավաքականին: Մասնավորապես նշվում է, որ 2017 թվականի հայ-թուրքական ֆուտբոլային դիմակայությունն ավարտվեց 10:0 հաշվով: «Թուրքիայի հավաքականը դարձել է հայերի սարսափը: Երկու 10 հանդիպումներում անպատասխան գնդակ: Այս թվերը ցայտուն կերպով արտահայտում են մեր առավելությունը հարևան երկրի հավաքականի նկատմամբ: Հաջողություն մաղթենք մեր հավաքականին Չեխիայի հետ մրցավեճում»,- ասել էր Թուրքական CBC SPORT հեռուստաընկերության մեկնաբանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած հանդիպմանը:

Առաջին խաղում թուրք ֆուտբոլիստները 1:0 հաշվով զիջել են Իսրայելի հավաքականին, և նախընտրական փուլի արգելքը հաղթահարելու համար անհրաժեշտ է 3-րդ տուրում հաղթել Չեխիայի ընտրանուն: Երկրորդ տուրի մյուս խաղում Իսրայելը 2:0 հաշվով հաղթել է չեխերին և գործնականում ապահովել մասնակցությունը հաջորդ փուլում: Հոկտեմբերի 19-ին Հայաստանը մրցելու է հենց Իսրայելի հետ:

Թե ինչ է սպասվում Տիգրան Առաքելյանի գլխավորած հավաքականին առաջիկա խաղում, կարծում ենք, պարզ է: Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի, թե ինչ հաշվով կարող է ավարտվել Իսրայել-Հայաստան հանդիպումը: Կարծում ենք՝ շատերը կնախընտրեին, որ այդ հանդիպումն ընդհանրապես տեղի չունենա:

Ինչքա՞ն կարելի է: Եթե ոմանք չունեն ամոթի զգացողություն, դա չի նշանակում, որ կարելի է շարունակ նվաստացնել երկրի պատիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում