Իսպանիան Կատալոնիայի բնակիչների հանդեպ բռնության համար պատասխան կտա միջազգային ատյաններում։ Այս մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Ժորդի Տուրուլը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
«Իսպանիան անձամբ է իրեն վտանգել և պատասխան կտա դրա համար միջազգային դատարաններում»,-ասել է Տուրուլը։
Հոկտեմբերի 1-ին՝ հանրաքվեի անցկացման օրը, ոստիկանության հետ բախումների հետևանքով վիրավորվել է շուրջ 1000 մարդ։ Անկախության կողմնակիցների դեմ կիրառվել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Չնայած ոստիկանության հետ դիմակայությանը՝ քվեարկությանը մասնակցել է 2.3 մլն մարդ՝ ընտրելու իրավունք ունեցող 5.3 մլն-ից։ Իսպանիայից անկախանալու օգտին է քվեարկել ընտրողների 90 տոկոսը։








































