Tuesday, 28 07 2026
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա

Միլիարդ դոլարի ներդրում է սպասվում. Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է նավթամշակման գործարան կառուցել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:

– Տիկին Համբարձումյան, լրացավ նոր կառավարության գործունեության մեկ տարին: Ինչպե՞ս կգնահատեք կառավարության, Կարեն Կարապետյանի աշխատանքը:

– Կառավարության գործունեությունը եթե այս տեմպով գնա, ես կգնահատեմ լավ, որովհետև մի տարվա մեջ ոչ մի բան հնարավոր չէ ամբողջությամբ փոխել: Անգամ ընտանիքում, երբ ուզում ես մի գործ ձեռնարկել, մեկ տարում ոչ մի բան չի փոխվում: Ժամանակ է պետք, որ Կարեն Կարապետյանը կարողանա իր բոլոր ծրագրերը իրականացնել: Եվ բոլորս պետք է սատարենք Կարեն Կարապետյանին, որպեսզի նա կարողանա կատարել ու ավարտել իր առաջ դրված ծրագիրը: Իսկ երբ այդ ծրագիրը կատարված-ավարտված չէ, չես կարողանա ոչ մի բան գնահատել: Ճիշտ է, վատ վիճակ է, մարդիկ արտագաղթում են, և դա սարսափելի է: Բայց պետք է զինվենք համբերությամբ և սպասենք ևս մեկ տարի, ու արդեն կտեսնենք Կարեն Կարապետյանի շարժը, հաջողությունները:

Բայց կարծեք թե այդքան ժամանակ չկա: Մամուլը գրում  է, որ 2018-ի ապրիլին վարչապետի փոփոխություն է լինելու: Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալու շանսերը այնքան էլ մեծ չեն: Դուք ինքներդ ո՞ւմ կցանկանաք տեսնել վարչապետի պաշտոնում:

– Ինձ համար և Սերժ Սարգսյանը, և Կարեն Կարապետյանը՝ երկուսն էլ ընդունելի են: Վարչապետը կփոխվի, չի փոխվի՝ դա արդեն ՀՀԿ-ի որոշելիք հարցն է, բայց կարծում եմ՝ ժողովրդին էլ պետք է հաշվի առնենք, թույլ տանք, որ իր կարծիքը հայտնի: Կարծում եմ, որ պետք է Կարեն Կարապետյանին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նա կարողանա աշխատել ու արդյունք գրանցել: Այդ պարագայում մենք  հաստատ արդյունք կտեսնենք: Ես էլ, որ ուզում եմ մի գործ սկսել, մի գործարք անել, մեկ տարի միայն բանակցում եմ, որից հետո նոր հաջողվում է գործարքը:  Ամեն բան այդքան էլ հեշտ չի, ինչպես բոլորն են պատկերացնում: Մենք պատերազմական երկիր ենք, այդ ամենը պետք է նկատի ունենալ: Ներդրողներին համոզել-բերելն էլ հեշտ չի: Ժամանակ է պետք, ջանք է պետք դրա համար:

Վարչապետի պաշտոնում նշանակվելիս Կարեն Կարապետյանը այդ ամենը քաջ գիտեր, բայց նա առաջին ամիսներին միայն ու միայն ներդրումներից ու ներդրողներից էր խոսում, բայց կարծես թե այդ ուղղությամբ ոչ մի դրական արդյունք չկա:

– Ես կրկնում եմ՝ պատերազմական երկրում ներդրողներ համոզել-բերելը շատ դժվար է, ջանք է պետք: Տա  Աստված, շուտով ես էլ կարող է լավ ներդրողներ բերեմ, հիմա բանակցում եմ: Պլանավորում ենք Մեղրիում նավթամշակման գործարան կառուցել: Խողովակներով նավթը կբերենք, կմշակենք, և դա բավականին լավ արդյունքներ կունենա: Նախկինում մենք այդտեղ մի քանի գործարան ենք ունեցել, ես ուզում եմ հիմա դրանք վերականգնել, աշխատատեղ բացել, որ արտագաղթ չլինի: Թեկուզ ցածր աշխատավարձով, բայց մարդը կգերադասի մնալ Հայաստանում:

Իսկ ո՞ւմ հետ եք բանակցություններ վարում, և ե՞րբ իրատեսական կդառնան Ձեր ներդրումները:

– Այս պահին հենց վարում եմ բանակցությունները: Երկու գործուղման պետք է գնամ, որից հետո, կարծում եմ, բանակցությունները կավարտվեն, և ես կարծում եմ, որ մինչև հունվարի 30-ը արդյունք կլինի արդեն: Խոսքը շատ մեծ ներդրումների մասին է՝ մոտ 1 միլիարդ դոլարից ավելի: Շատ դժվար է այդ գործընթացը: Այսօր ինձ դրսում հարգում են, սիրում են, իմ խոսքը թանկ է, բայց դժվար է ներդրողին համոզել-բերել: Դրսում մեր երկրի մասին շատ վատ կարծիք կա: Մինչև ներդրողին համոզում-բերում ենք, տարիներ են տևում: Շատ ցավալի վիճակ է: Շատ ներդրողներ այսօր ցանկանում են հեռանալ Հայաստանից անօրինական գործողությունների, արդարադատության պակասի պատճառով: Մարդիկ պարզապես ուզում են թքել ու հեռանալ: Դրա համար կառավարությունը պետք է իր նախարարներին մի քիչ հորդորի ներդրողների հետ նորմալ վարվել, նախարարները անկապ աշխատում են, բացարձակ անտեղյակ են իրենց ոլորտից, ու դա խայտառակ վիճակ է: Ամոթալի վիճակ է մեր երկրի համար: Ներդրումներ բերելուց առաջ մեր երկրում ներդրումային մթնոլորտը, վիճակը պետք է փոխել, ոլորտից տեղյակ, պրոֆեսիոնալ կադրերի նշանակել նախարարական պաշտոններում: Սա կբարձրացնի մեր երկրի հեղինակությունը, վարկը, ու ներդրողները արդեն այդքան վատ պատկերացում չեն ունենա մեր երկրի մասին:

Տիկին Համբարձումյան, մամուլը գրել էր, որ Դուք վերջերս 4 միլիոն դոլարով ձեռք եք բերել Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի առանձնատունը, ապա այն վաճառել եք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Իսկապե՞ս այդ գործարքը կատարվել է:

– Այդպիսի բան չկա: Ես ոչ մեկի հետ ոչ մի առքուվաճառք չեմ արել. կարող եք կադաստրից հարցում անել: Ձեր նշած անձանց հետ առհասարակ ոչ մի գործարք չի եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում