Thursday, 23 07 2026
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Ջունգլի կողմից ծեծելով սպանված ազատամարտիկի գործով երրորդ փորձաքննությունն է նշանակվել. վերջինս կալանավորված է

2014 թվականին Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանի, նրա հոր՝ Բաբկեն Սարգսյանի և իր մերձավոր 2 բարեկամների կողմից ծեծելով սպանված ազատամարտիկ Վարդան Թումանյանի գործով դեպքից երեք տարի անց երրորդ դատաբժշկական փորձաքննությունն է  նշանակվել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Վարդան Թումանյանի քույրը՝ Մարիետա Թումանյանը:

Հիշեցնենք, որ այդ անձիք ազատամարտիկին ծեծի էին ենթարկել շենքի բակում, նրա կնոջ և դստեր ներկայությամբ: Ազատամարտիկը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, ապա մահացել էր: Դեպքից հետո նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել էր, որ մահը վրա էր հասել բութ գործիքով գլխին հասցված հարվածներից: Դեպքից հետո մեղավորները ձերբակալվեցին, կալանավորվեցին, ապա հերթով ազատ արձակվեցին՝ ստորագրությամբ քաղաքից չբացակայելու հիմքով:

Եվ որքան էլ տարօրինակ էր, դեպքից մեկ տարի անց գործում հայտնվեց երկրորդ փորձաքննության եզրակացությունը, որում արձանագրված է, որ ազատամարտիկը բնածին հիվանդ է եղել, գլխուղեղի հետ կապված խնդիր է  ունեցել և այդ օրը պետք է մահանար, պարզապես մահը համընկել էր դեպքի հետ:

Տուժող կողմի միջնորդությամբ անկախ փորձաքննություն էր նշանակվել, որը հերքել էր վերը նշված եզրակացությունը, որից հետո պաշտպանական կողմը բավականին ոգևորվել էր և աջ ու ձախ հայտարարում էին, որ իրենք մեղավոր չեն:

Սակայն մի քանի օր առաջ կրկին փորձաքննություն նշանակելու միջնորդություն է արել մեղադրող դատախազը, որը բավարարվել է: Այսինքն՝ դարձյալ պետք է պարզվի, թե ինչի արդյունքում է վրա հասել Վարդան Թումանյանի մահը: «Հավանաբար մի քանի ամիս էլ այս փորձաքննությունը կտևի, որից հետո նոր դատական պրոցեսը կշարունակվի: Պետք է փորձագետների խումբ հրավիրվի,  փորձաքննությունը նշանակվի, և հուսով ենք՝ այս անգամ արդարացի եզրակացություն կլինի»,- ասաց տիկին Թումանյանը:

Նշենք, որ ազատության մեջ հայտնված Ջունգլն ու իր ազգական հանցակիցները կրկին անազատության մեջ են: Ազատության մեջ հայտնվելուց հետո մի քանի անգամ հայտնվել էին տարբեր միջադեպերի և նոր հանցագործությունների կենտրոնում: Վերջին անգամ էլ Ջունգլը փողոցում իր կնոջը ծեծելու և քարշ տալու  համար ձերբակալվեց: Թեև կարճ ժամանակ անց կինը բողոքը հետ վերցրեց, սակայն մեղադրող դատախազը պնդել է, որ նրա՝ ազատության մեջ մնալը վտանգավոր է, որից հետո Ջունգլը կալանավորվեց: Նրա հանցակից եղբայրը՝ Սարգիսը նույնպես կալանավորվեց կեղծ փողերի շրջանառության մեղադրանքով:

Նշենք նաև, որ բացի այս գործից, զուգահեռ ընթանում է  նաև մեկ այլ գործ: Այս անգամ Ջունգլի մայրը դատի է տվել Մարիետա Թումանյանին իրեն զրպարտելու համար և 2 միլիոն դրամ է պահանջում: Այս գործով դատաքննությունը նույնպես սկսվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում