Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Սրանք պատերազմի նախանշաններ են. նոր հարձակումը կարող է լինել հենց այս տարի

Վերջին օրերին Արցախի սահմանային գոտում գրանցված միջադեպերը, մասնավորապես՝ ռազմական լարվածության աճը և հայկական կողմի մարդկային կորուստները նոր պատերազմի նախանշաններն են: Արդեն այս տարվա ընթացքում Ադրբեջանը կարող է լայնածավալ հարձակման նոր փորձ կատարել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Ռազմական փորձագետի խոսքերով՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ քաղաքականությունն առայժմ համարժեք պատասխան չի ստացել Հայաստանի կողմից, և Բաքվում հույս ունեն, թե կարող են լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ մաս-մաս պոկելով վերջինիս տարածքները: Հետևաբար հայկական բանակը պիտի պատրաստ լինի ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողությունների:

«Առաջինը, Ադրբեջանի յուրաքանչյուր ռազմական հարվածին պետք է պատասխանել ռազմական ուժով, որովհետև հակառակ դեպքում այդ հարվածները կշարունակվեն անվերջ: Ադրբեջանը պիտի հասկանա, որ ցանկացած ռազմական հարված հետևանքներ է ունենալու և հանգեցնելու է զոհերի՝ Ադրբեջանի կողմից:

Երկրորդը, ենթադրում եմ, որ հնարավոր չի լինի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, այն մակարդակի գործողությունների, ինչպիսիք եղան 2016 թ. ապրիլին: Շատ հնարավոր է, որ հենց այս տարի Ադրբեջանը ռազմական լայնածավալ հարձակման նոր փորձ կանի, իսկ տվյալ իրադարձություններն ընդամենը այդ գործողության նախապատրաստությունն են: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի բանակը, Հայաստանի զինված ուժերը, որոնք տեղակայված են հակամարտության գոտում, պետք է պատրաստ լինեն ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողությունների իրականացման՝ հետևյալ նպատակով՝ գրավել Ադրբեջանի որոշ տարածքներ և հետագայում փոխանակել դրանք Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների հետ:

Երրորդը, Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ, որպեսզի ստիպեն Ադրբեջանին կատարել Մինսկի խմբի ընդունած որոշումները՝ շփման գծում միջազգային դիտորդական խմբի ընդլայնման և միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների գործարկման մասին: Բայց այս ամենը բավարար չէ, եթե չի բացառվում նոր պատերազմի վերսկսումը, ուստի կարծում եմ, որ անհրաժեշտ է պատրաստվել ապրիլյան իրադարձությունների հնարավոր կրկնությանը արդեն այս տարի»,- հայտարարեց Վլադիմիր Եվսեևը:

Փորձագետը նկատեց, որ պատերազմի վերսկսմանը նպաստում է նաև բարդ ներքաղաքական իրավիճակը Ադրբեջանում. «Ըստ որոշ տվյալների՝ Ադրբեջանում եղել է ռազմական հեղաշրջման փորձ, և այս պայմաններում, երբ իրադրությունը երկրի ներսում դառնում է անկայուն, իշխանություններին պետք է արտաքին թշնամի: Ադրբեջանի համար արտաքին թշնամի կարող են լինել միայն Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Ուստի պատերազմը կարող է սկսվել նաև Ադրբեջանի ներքին խնդիրների պատճառով: Բաքուն կարող է դիմել ռազմական գործողությունների՝ ոչ միայն Իլհամ Ալիևի, այլև Մեհրիբանի անձնական իշխանությունը ամրապնդելու նպատակով: Վերջինս որոշ հանգամանքների պարագայում կարող է նույնիսկ փոխարինել Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում»:

Խոսելով արտաքին գործոնների ազդեցության մասին՝ Եվսեևը նշեց, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ ելնելով այն համոզմունքից, որ Թուրքիան անկասկած կաջակցի Ադրբեջանին: Ինչ վերաբերում է անվտանգության միջազգային մեխանիզմներին և Մինսկի խմբի դերակատարությանը, ռազմական փորձագետը կարծում է, որ շփման գծում լարվածության աճի հիմնական պատճառը Ադրբեջանի կեցվածքն է, որը չի հարգում 1994-95 թթ. ստորագրված զինադադարի մասին համաձայնագրերը և չի կատարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում իր ստանձնած պարտավորությունները շփման գծում իրավիճակի կայունացման և անվտանգության մեխանիզմներ ստեղծելու մասին:

«Տեսնելով իր թիկունքում Թուրքիային՝ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել: Կարծում եմ, որ այս պայմաններում Ռուսաստանը Անկարայի հետ բանակցությունների ընթացքում պետք է ավելի ակտիվորեն բարձրացնի ղարաբաղյան խնդրին թուրքական միջամտությունը սահմանափակելու հարցը: Եթե Բաքվում զգան, որ Թուրքիան անպայմանորեն չի պաշտպանում իրենց արկածախնդիր գործողությունները, դա կարող է հետ պահել նրանց ռազմական գործողություններ սկսելու մտադրությունից, ուստի շատ կարևոր են հատկապես ռուս-թուրքական բանակցությունները՝ Թուրքիայի միջամտությունն այս հակամարտությանը սահմանափակելու նպատակով:

Կարծում եմ, որ այս իրավիճակում միջազգային հանրությունը ավելի խիստ հայտարարություն պիտի անի, որ Ադրբեջանի վարքագիծն անընդունելի է, Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ճնշման հետ մեկտեղ՝ Ադրբեջանի վրա ակտիվ ճնշում պետք է գործադրի նաև միջազգային հանրությունը: Այսպիսի ճնշումը ևս կարող է զսպող գործոն լինել, բայց, ցավոք սրտի, ըստ իմ անձնական կանխազգացումների՝ դա չի կարող կանխել պատերազմի վերսկսումը: Ամենայն հավանականությամբ պատերազմը կսկսվի և շատ հնարավոր է, որ դա լինի հենց այս տարի»,- ավելացրեց Վլադիմիր Եվսեևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում