Tuesday, 28 07 2026
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա

«Մարդասպան եք, բա ի՞նչ եք, քիլերներ…». Երրորդմասցի Լյովիկի մայրը դժգոհ է որդու սպանության գործի հետաձգումներից

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով կարճ նիստ տեղի ունեցավ:

Մեղադրողի կողմից միջնորդություն եղավ՝ տուժողների իրավահաջորդների նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ: Դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը իր վստահորդի ցանկությամբ դատարանին ներկայացրեց Հայաստանի թիավարության ֆեդերացիայի նախկին  նախագահ Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի դրական բնութագրերն ու տեղեկանք՝ նրա կատարած բարեգործությունների վերաբերյալ: Ներկայացված փաստաթղթերը կցվեցին քրեական գործին:

Դատարանը հասավ ամբաստանյալների հարցաքննությանը: Նախագահողը կանգնեցրեց ամբաստանյալ Վահան Հակոբյանին՝ Գաստիկին, որպեսզի պարզի՝ նա ցուցմունք տալի՞ս է, թե՞ ոչ: Սակայն այդ ժամանակ ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ նշելով, թե պետք է իր պաշտպանյալների հետ խորհրդակցի, ճշտեն դիրքորոշումը՝ ամբաստանյալները ցուցմունք տալի՞ս են, թե՞ ոչ: Եթե ցուցմունք տալու են, ապա պետք է նախապատրաստվեն հարցաքննությանը:

Դատարանը բավարարեց փաստաբանի միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով:

Դատական նիստին ներկա էր Երրորդմասցի Լյովիկի սևազգեստ մայրը:  Նա վրդովվեց դատական նիստը հետաձգելու որոշումը լսելով ու բացականչեց. «Խաղեր ե՞ք խաղում, չեմ հասկանում, էս մարդասպանների…»:

Ամբաստանյալ Վահան Հակոբյանն իր հերթին վրդովվեց «մարդասպան» անվանումից ու «շառ» անվանեց տուժողի մորը:

Վերջինս հակադարձեց. «Մարդասպան եք, բա ի՞նչ եք, քիլեր եք… Մի հատ էլ քիլերի դրոշ վերցրեք ու էկեք դատարան…»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Նախաքննության ժամանակ նրանք ցուցմունքներ չեն տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում