Ինչպես պնդում են ներքին աղբյուրները՝ Ջուլյա Ռոբերթսը հրապուրվել է «Ապրել ցանկացած գնով» ծրագրի հաղորդավար, 42-ամյա Բեար Գրիլսով: Ենթադրվում է, որ դերասանուհին և հայտնի ճանապարհորդը մտերմացել են հատուկ շոուի դրվագի նկարահանման ժամանակ Քենիայում` Ջուլյան և Բեարը միացել են, որպեսզի պատվաստանյութ հասցնեն Աֆրիկայի հուսահատ ժողովուրդներին:
«Համատեղ բարեգործական նախագծին մասնակցելը նրանց շատ է մոտեցրել: Դենին վստահ է, որ շոգ մայրցամաքում իր կնոջ և Բեարի միջև սիրավեպ է բռնկվել»,- հայտնել է աղբյուրը լրագրողներին:
Ներքին աղբյուրի խոսքերով` Դենի Մոդերն արդեն վաղուց է հեռացել կնոջից և երեխաներից ու բնակվում է մոտակայքում: Նա չի բացառում, որ դրանից հետո կխզվի Բեարի և նրա կնոջ ամուսնությունը:










































