«Ուկրաբորոնպրոմ» պետական կոնցեռնի և Ուկրաինայի պետական տիեզերական գործակալության կողմից մարտի 21-ին հրթիռների փորձնական արձակում է իրականացվել՝ հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին:
«Հրթիռները խոցել են սահմանված նշանակետերը: Բոլոր արձակումները հաջող են անցել»,- նշել է Տուրչինովը:
Նրա խոսքով` հատուկ հրթիռային ծրագրի իրականացման շնորհիվ Ուկրաինայի զինված ուժերը, 2016թ. չորրորդ եռամսյակից սկսած, ստանում է ժամանակակից և հզոր հրթիռներ:








































