Բրիտանացի այգեգործները ահազանգում են, որ իրենց հողամասերում այլևս ոզնիներ, բվեր, գորտեր, աղվեսներ և դաշտամկներ չեն երևում՝ գրում է Telegraph-ը:
BBC Gardening World Magazine-ի հետազոտությունների համաձայն՝ ոզնիների քանակը վերջին տարում կտրուկ նվազել է: Այգեգործների 51%-ը հաստատել է, որ իրենց այգիներում չեն տեսել ոչ մի ոզնի՝ չնայած ձմռան սկզբին տաք եղանակին:
Սովորաբար հուլիս և սեպտեմբեր ամիսները այգիներում ոզնիների ամենաակտիվ շրջանն է. ձմռան գալուն զուգահեռ նրանց ակտիվությունը նվազում է:








































