Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Սերժ Սարգսյանը գիծ քաշեց ՀՀԿ հոգեբանության վրա

Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում խորհրդարանի 2017 թվականի ընտրությանը ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնելու, և իհարկե հնարավորինս անցողիկ տեղ զբաղեցնելու համար ներկուսակցական մրցավազքի մասին: ՀՀԿ ԳՄ տարբեր անդամներ, ներկուսակցական տարբեր թևերի կամ բևեռների ղեկավարներ կամ հավակնորդներ փորձում են ցուցակում ունենալ իրենց մարդկանց, հավատարիմներին, նվիրվածներին, ենթականերին: Այս երևույթը ամենևին նոր չէ և՛ ՀՀԿ-ի, և՛ ընդհանրապես հայաստանյան ներքաղաքական նախընտրական կյանքի համար: Սակայն 2017 թվականի համար, և նաև հենց ՀՀԿ-ի համար, երևույթը ներկայումս ունի մի շարք առանձնահատկություններ, քանի որ Սերժ Սարգսյանը բացահայտ կերպով հայտարարել է ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու խնդրի մասին: Եվ թեև այդ խնդիրը դրվել է վարչապետ Կարապետյանի վրա, սակայն ՀՀԿ-ում բոլորն են հասկանում, որ իրականում այդ խնդիրը դրել և դրա ուղղությամբ աշխատում է հենց Սերժ Սարգսյանը:

Այսինքն՝ խնդիրը, իսկապես, լուրջ է դրված և այն իհարկե կարճաժամկետ չէ: 2017 թվականի ընտրությունների հարցը Սերժ Սարգսյանը մեծ հաշվով արդեն իսկ լուծել է, համենայն դեպս այն մասով, ինչ մասով հարցը կախված է իրենից և իշխանությունից: Մնացյալը այսպես ասած՝ բախտի կամ ֆորս-մաժորի «բարեհաճությանն» է: ՀՀԿ-ի «նոր ոգու» խնդիրը դրված չէ 2017-ի համար, սա ևս հասկանում են բոլորը: Այդ խնդիրը 2017-ից հետոյի խնդիր է, և խորհրդարանի ընտրությունն ըստ էության Սերժ Սարգսյանի համար հանդիսանալու է «նոր ոգի» օպերացիայի նոր, թափով մեկնակետ: Ըստ այդմ, ընտրության արդյունքում իշխանության դասավորությունը` ոչ թե այլ ուժերի հանդեպ տոկոսային հարաբերակցությունը, այլ զուտ ներքին դասավորությունը, ուժերի ներքին հարաբերակցությունը Սերժ Սարգսյանը փորձելու է ստանալ հենց այդ մեկնակետի սկզբունքով և տրամաբանությամբ:

2017-ի խորհրդարանական ցուցակը, ըստ էության, այդպիսով դառնում է յուրօրինակ սահմանագիծ, որ քաշելու է Սերժ Սարգսյանը «հին և նոր ոգիների» առումով: Այդ իրավիճակում հասկանալի է, որ բոլորի համար առաջանում է գծից այս կողմ կամ այն կողմ մնալու խնդիրը, ինչն էլ արտահայտվելու է ցուցակի համար ներքին բավական թեժ պայքարով, հետընտրական ներկուսակցական վերադասավորումների գոնե նվազագույն երաշխիքներ ձեռք բերելու համար: Իհարկե այդ գիծը չի լինելու դասական իմաստով սև և սպիտակ կամ այս ու այն կողմ, սակայն ներկուսակցական և ներիշխանական տրամաբանության շրջանակում, իհարկե, բոլորի համար է հասանելի և հասկանալի ներքին չափանիշների և մոտեցումների սանդղակը: Ներիշխանական գծերն առաջին հերթին քաշվում են հոգեբանական մակարդակում և պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը «նորը» բնորոշել է «ոգով», և ոչ այլ կերպ: Դա մի կողմից շատ վերացական հասկացություն է, մյուս կողմից՝ բոլորի համար շատ կոնկրետ հասկանալի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում