Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

«Հեղինեն մեռավ-գնաց, ես մնացի…». «Մալաթիա» տոնավաճառում ամուսինը որսորդական դանակով դաժանաբար սպանել է կնոջը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արտակ Առաքելյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը, հրապարկվեց դատարանի որոշումը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

2015 թվականի սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառի տաղավարներից մեկում օրը ցերեկով նախկին ամուսինը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը` անմայր թողնելով իրենց երկու անչափահաս երեխաներին:

39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:

Մեղադրող դատախազը միջնորդել էր Արտակ Առաքելյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 12 տարի ազատազրկման:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Առաքելյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքներում և դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ ամբաստանյալից կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դրամ:

Ամբաստանյալն իր պաշտպանական տակտիկան կառուցել էր նախկին կնոջ, իբր թե՝ ամուսնական անհավատարմության, դրա պատճառով առաջացած վրդովմունքի պահին նրան սպանելու վարկածի վրա:

Ըստ տուժող կողմի՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում Արտակ Առաքելյանն  ու Հեղինեն միասին Թուրքիա են մեկնել՝ առևտուր անելու համար: Հեղինեն մենակ՝ առանց ամուսնու երբեք  Թուրքիայում չի եղել, որ ինչ-որ թուրքի հետ կապ հաստատեր, ինչի համար կնոջը սպանությունից հետո բարձրաձայն ու մերկապարանոց մեղադրել է Արտակ Առաքելյանը…

Արտակի ու Հեղինեի համատեղ կյանքը հարուստ է եղել կոնֆլիկտներով:

Հեղինեն մի քանի անգամ հեռացել է Արտակից, բայց վերջինս մշտապես նրան սպառնալիքներ տալով վերադարձրել է՝ այդպես են ասում Հեղինեի հարազատները: Հեղինեն իրական վախ է զգացել ամուսնու սպառնալիքներից:

Տուժող կողմի ձևակերպմամբ՝ Արտակի վերաբերմունքը կնոջ նկատմամբ հետևյալն է եղել. «Կամ ինձ հետ պիտի ապրի, կամ չպետք է ապրի»:

Հեղինեին սպանելուց հետո, ըստ տուժողի իրավահաջորդի, Արտակը ցանկություն է հայտնել լինելու նրա միակ ժառանգորդը՝ քաղաքացիական գործով դատական նիստի ժամանակ հայտարարելով. «Հեղինեն մեռավ-գնաց, ես մնացի»…

Դեպքից ամիսներ առաջ, վերջնականապես հեռացած լինելով Արտակից, Հեղինեն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե նախկին ամուսինն անհանգստացնում է իրեն, սպառնում է:

Արտակին ոստիկանները պարտավորեցրել էին որոշ տարածությունից ավելի Հեղինեին չմոտենալ, այլևս չանհանգստացնել:

Արտակն ու Հեղինեն երկու դեռահաս երեխաներ ունեն՝ 13 տարեկան որդի և 11 տարեկան դուստր:

Հեղինեին ճանաչող վկաները փաստում են, որ Հեղինեն լավ վարքի տեր, համեստ, աշխատասեր կին էր:

Ըստ դատախազի՝ դատական քննության ավարտին կայացրած որոշման՝ «Ամուսնական անհավատարմության» վերաբերյալ մտքերը միայն մեղադրյալի ցուցմունքներում են արծարծվել, ամուսնական անհավատարմության վերաբերյալ գործի քննության ժամանակ ոչ մի ապացույց, ոչ մի հավաստի տեղեկություն ձեռք չի բերվել, դա մնացել է որպես ամբաստանյալի ենթադրություն:

Ըստ առաջադրված նոր մեղադրանքի՝ Արտակ Առաքելյանը չի հանդուրժել կնոջ բաժանվելը, նրա կողքին այլ տղամարդու հնարավոր առկայության միտքը: Նախկին կնոջը սպանելու շարժառիթը, ըստ նոր մեղադրանքի, եղել է խանդը, կնոջ բաժանվելու փաստի նկատմամբ անհանդուրժողականությունը, իր արժանապատվությունը վիրավորված համարելու հողի վրա առաջացած վրեժխնդրությունը:

Գործի փաստական հանգամանքներով հաստատվել է, որ սպանության պահին ամուսինները բաժանվել էին, նրանց միջև ամուսնական հարաբերություններ չկային, որ խոսք լիներ «ամուսնական անհավատարմության» մասին:

Արտակ Առաքելյանը վրեժխնդրության շարժառիթով որսորդական դանակով նախկին կնոջը հասցրել էր 16 կտրած-ծակած վերքեր, դրանցից  9-ը՝ թափանցող…

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բողոքարկել էին ամբաստանյալի շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Թովմասյանն իր բողոքում խնդրել էր բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ մեղմացնելով նշանակված պատիժը և որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի բռնագանձման գումար՝ սահմանել ոչ թե 1 միլիոն 600 հազար դրամ, այլ միայն՝ 800 հազար դրամ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ս. Սաֆարյանը իր բողոքում խնդրել էր խստացման առումով վերաորակել ամբաստանյալի արարքը, նրան մեղավոր ճանաչել առանձին դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի ոչ թե 1-ին, այլ՝ 2-րդ մասի 5-րդ կետով՝ համապատասխանաբար նաև խստացնելով պատիժը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բերված վերաքննիչ բողոքները և անփոփոխ, օրինական ուժի մեջ թողեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 11 տարի 6 ամիս ազատազրկումով:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում