Thursday, 23 07 2026
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Կայացել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 6 փուլ և հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց. Նալբանդյան

Երևանում նոյեմբերի 17-ին կայացել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Բացելով հանդիպումը` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Այսօր Հայաստանում մենք երկրորդ անգամ ենք հյուրընկալում այս ձևաչափով հանդիպումը. նախորդը տեղի էր ունեցել 2013թ. սեպտեմբերին: Հայաստանը կարևորում է իր ներգրավվածությունն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և այսօրվա հանդիպման անցկացումը Երևանում դրա հերթական վկայությունն է: Մեր քննարկումներում հնարավորություն կունենանք հանգամանալից անդրադառնալ Ռիգայի գագաթաժողովից հետո Արևելյան գործընկերության շրջանակներում արձանագրված զարգացումներին և ձեռքբերումներին, կներկայացնենք մեր ակնկալիքները՝ 2017թ. կայանալիք գագաթաժողովին ընդառաջ»:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարևորել է նաև ոլորտային, մասնավորապես՝ հետազոտությունների և նորարարությունների ոլորտում երկխոսությունը: Նշելով, որ դա գերակա ոլորտ է հանդիսանում, Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ ԱլԳ մասնակից պետությունների կայուն տնտեսական զարգացումը կախված է նաև հետազոտությունների և նորարարությունների ռազմավարությունների որակից և դրանց իրագործման արդյունավետությունից: Խոսելով Հայաստան-Երոպական միություն հարաբերությունների մասին՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել է. «Վերջին երկու տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ անցնող տարվա ընթացքում տեսանելի արդյունքների ենք հասել. կայացել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, և կողմերին հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց: Միացել ենք ԵՄ մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման COSME ծրագիրը, հետազոտությունների ու նորարարության Horizon 202 0 ծրագիրը: Մեկնարկ է տրվել Ստեղծագործ Եվրոպա նախաձեռնությանը միանալու գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել մշակութային փոխանակումների շրջանակը։ Ակնկալում ենք նաև, որ առաջիկայում կսկսեն բանակցությունները Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ, ինչպես նաև հուսով ենք շուտով մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը: Կցանկանայի տեղեկացնել, որ սկսվել են Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունների շուրջ մեր խորհրդակցությունները։ Օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում»։

Հանդիպմանը բացման և ամփոփիչ խոսքերով հանդես են եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ովքեր կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումները՝ գործընկեր երկրների տեսակետներին և նրանց մտահոգող խնդիրներին ծանոթանալու և համատեղ լուծումներ գտնելու առումով։

Նախարարական հանդիպման մասնակիցներն արդյունավետ քննարկումներ են ունեցել Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության համար կենսական բոլոր ուղղություններով, անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին։ Բանախոսները կարևորել են Ռիգայի հռչակագրում ամրագրված ԵՄ ու գործընկեր երկրների հարաբերությունների զարգացման հիմնական ուղենիշները: Մասնակիցները համակարծիք են եղել, որ, 2017թ. կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, Երևանում թե արտաքին գործերի, և թե գիտության ուն որարարությունների հարցերով նախարարական քննարկումներն իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման գործում: Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները, ԵՄ հանձնակատար Հանը և ԵԱԳԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Բեյաղը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում