Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում վստահեցրեց, որ առաջիկայում գազի սակագինը կարող է շոշոփելիորեն նվազել: «Եթե որևէ սակագին նվազում է, բոլորիս համար էլ պետք է ընդունելի լինի. և՛ անապահով խավի համար, և՛ ընդհանրապես, գազի սակագները շոշափելի ցածր են լինելու կլինի: Սա կազդի նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- նշեց Ռ. Նազարյանը:
«Միչև օրս գազամատակարարման համակարգում ունեինք երկու խումբ՝ առաջինը մինչև 10 000 մետր խորանարդ ծախս ունեցող սպառողներն էին, մյուսը՝ 10 000 և ավելի խորանարդ մետր ծախս ունեցող սպառողների խումբն էր: Այսուհետ կունենաք ևս երեք խումբ՝ սոցիալապես անապահով սպառողների խումբ, որի համար կլինեն ցածր սակագներ, մյուսը՝ խթանող սակագներ են նախատեսվում գյուղատնեսական ոլորտում՝ դա վերաբերում է ջերմոցային տնտեսություններին և գյուղատնտեսական մթերքներ վերամշակողներին:
Սոցիալապես անապահով սպառողների ցանկը «Գազպրոմ Արմենիային» յուրաքանչյուր ամիս տրամադրելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»,- նշեց Ռոբերտ Նազարյանը:
Նա նաև նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» հայտն ուսումնասիրելուց հետո, ընդունվելու դեպքում նոր` նվազեցրած սակագները ուժի մեջ կմտնեն միայն 2017-ի հունվար-փետրվար ամիսներին: «Ընդունված կարգի համաձայն սահմանված սակագները կարելի է վարանայել սահմանելուց 6 ամիս հետո միայն, իսկ գազի սակագինը մենք վերջին անգամ վերանայել ենք հուլիսի 1-ին»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:
Մանրմասները՝ տեսանյութում:








































