Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ անկարելի է միմյանց հետ համեմատել իրաքյան Մոսուլում ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական գործողությունը և Սիրիայի Հալեպում «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի դեմ Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողությունը։
Քիրբին այդ գործողությունները միմյանց հետ համեմատելը համարել է վիրավորական, քանի որ Իրաքում հակաահաբեկչական դաշինքը գործում է միջազգային իրավունքին համապատասխան.
«Այո՛, «Ան-Նուսրա»-ն ահաբեկչական խմբավորում է՝ համաձայն ՄԱԿ-ի։ Այն երբեք չի եղել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության մի մասը։ Հալեպում սակայն հիմնական կորուստները կրում են ընդդիմությունն ու քաղաքացիական անձինք»։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան տարբերություն չի տեսնում սիրիական Հալեպում ու իրաքյան Մոսուլում տիրող իրավիճակների միջև։








































