BBC-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը, որին նվիրել են iPhone 7-ի 20 տիպի սմարթֆոն, վաճառել է դրանք և հավաքված գումարով տուն գրել։
Այդ մասին համացանցում գրել է աղջկա ընկերուհին։ Չինուհին, որի անունը չի հաղորդվում, իր ընկերների առջև պարծեցել է անշարժ գույք գնելով՝ հանուն որի նա իրեն սիրահետողներից յուրաքանչյուրից խնդրել է իրեն նվիրել սմարթֆոն։
Աղջիկը հայտնել է, որ համացանցում վաճառած տեխնիկայի շնորհիվ ստացել է ավելի քան 115.000 յուան (մոտ 17.000 դոլար) և տուն գնել։ Հնարամիտ չինուհին մեծացել է անապահով ընտանիքում։
Ենթադրվում է, որ աղջիկը ցանկացել է տուն գնել իր տարեց ծնողների համար։