Friday, 19 04 2024
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը

«Գալիս եմ քո նաֆարին փրթեմ, գլուխները շարեմ սեղանին…». փեսան սպանել է աներոջը՝ հորը վիրավորելու համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է հայր և որդի Սերյոժա և Հունան Մարտիրոսյանների գործի դատական քննությունը:

64-ամյա Սերյոժայի ու նրա 36-ամյա որդու՝ Հունանի գործողություններից տուժածը նույն անձն է՝ Հունանի աները, նրա երկու անչափահաս երեխաների պապիկը:

Սերյոժա Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Հունան Մարտիրոսյանը մեղադրվում էր նույն այդ տուժողին՝ Ժուլվերտ Ս.-ին դիտավորությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ Հունան Մարտիրոսյանը 2005 թվականին ամուսնացել է Ժուլվերտ Ս.-ի դստեր հետ ու նրանց հարաբերությունները մինչև 2010 թվականի հունվարի 4-ը եղել են նորմալ, բարեկամական: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում Հունանն ու կինը երկու երեխա ունեն:

Փեսայի ու աներոջ հարաբերությունները սրվել են 2010 թվականի հունվարից, երբ Ժուլվերտ Ս.-ն իր որդու նշանադրության խնջույքի ժամանակ կոպիտ տոնով է խոսել փեսայի՝ Հունանի հետ, վերջինս վիրավորվել ու հեռացել է խնջույքի վայրից:

Դրանից հետո, ըստ դատական ակտի, Հունանը դադարեցրել է շփումը աներոջ հետ, բայց կնոջն ու երեխաներին չի արգելել շփվել, գնալ-գալ Ժուլվերտի տուն:

Օրեր անց Ժուլվերտն ընտանիքի հետ հյուրընկալվել է Հունանի ծնողների տանը, այդ ժամանակ վերհիշել են նշանադրության օրվա վեճը, դարձյալ վեճ է առաջացել, Ժուլվերտը հայհոյանքներ է հնչեցրել, արդյունքում Հունանի ծնողներն արգելել են, որ Ժուլվերտն ու նրա ընտանիքի անդամներն այդուհետ իրենց տուն այցելեն՝ դրանով վերջնականապես դադարեցնելով իրենց շփումները: Միևնույն ժամանակ, Հունանի ընտանիքը չի քայքայվել, Ժուլվերտի դուստրը մնացել է Հունանի կինը:

2012 թվականի ամռանը Ժուլվերտը նորից այցելել է Սերյոժա Մարտիրոսյանի տուն՝ հարաբերությունները պարզելու, բայց դարձյալ հաշտություն չի կայացել, այլ նորից վեճ է տեղի ունեցել, ու հարաբերությունները ավելի են սրվել:

Եվս երկու տարի է անցել:

2014 թվականի ապրիլին Ժուլվերտն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, որտեղից Հայաստան է վերադարձել դեկտեմբերի 8-ին:

Նա պայմանավորվել է որդու աներոջ հետ՝ դեկտեմբերի 11-ին վերջինիս տուն այցելելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ Հունանն ապրում էր նույն շենքում, որտեղ՝ Ժուլվերտի որդու աները, Ժուլվերտը մտածել է, թե առիթ է ներկայանում իր փեսայի ու նրա ծնողների հետ հարաբերությունները բարելավելու համար:

Նա զանգահարել ու խոսել է Սերյոժա Մարտիրոսյանի հետ, բայց վերջինս չի ընդունել իրենց այցելելու, իրար հետ մի-մի բաժակ խմելու՝ Ժուլվերտի առաջարկը: Եվ դարձյալ վեճ է առաջացել, հնչել են փոխադարձ հայհոյանքներ՝ համաձայն դատական ակտի, և վիճաբանողները՝ Ժուլվերտն ու Սերյոժան պայմանավորվել են հանդիպել Կոտայքի մարզի Արգել գյուղի «Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրի մոտ:

Պայմանավորված ժամին՝ 19-ն անց 30-ին, Ժուլվերտը որդու մեքենայով գնացել է այդ հուշահամալիրի մոտ: Երբ նա փորձել է իջնել մեքենայից, ըստ դատական ակտի՝ մոտեցել է Սերյոժա Մարտիրոսյանը, քաշելով մեքենայից հանել է Ժուլվերտին, գցել է գետնին ու ոտքերով, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Ժուլվերտի որդին, ինչպես նաև կռվողներին մոտեցած մեկ այլ քաղաքացի կարողացել են Սերյոժա Մարտիրոսյանին մի կողմ տանել:

Միևնույն ժամանակ, իմանալով Ժուլվերտի հետ հոր հանդիպման մասին, Հունան Մարտիրոսյանը «Քրիստոնյա Հայաստան» հուշահամալիրի հետնամասում գտնվող ձորակի հակառակ կողմից մեքենայով մոտեցել է դեպքի վայրին:

Նա իր մեքենայում պահվող աշխատանքային գործիքների միջից վերցրել է դանակ, դրել է գոտկատեղն ու քայլել է դեպի հավաքվածները՝ ձեռքին՝ մահակ:

Մոտենալով՝ Հունանը հայհոյանքներ է հնչեցրել ու ցանկացել է մահակով հարվածել Ժուլվերտի մեքենային, բայց իմանալով, որ մեքենայում ոչ ոք չկա, ցանկացել է մահակով հարվածել Ժուլվերտին:

Վերջինիս որդին ու Հունանի հայրը մահակը վերցրել են Հունանի ձեռքից ու դեն են նետել: Հունանին փորձել են մի կողմ տանել: Բայց Հունանը, համաձայն դատական ակտի, գոտկատեղից հանել է դանակը, շրջանցել է հորը ու մոտեցել է Ժուլվերտին:

Նույն պահին Ժուլվերտի որդին դուրս է եկել Հունանի դեմ, վերջինս դանակով անզգուշաբար հարվածել է աներորդու ձախ նախաբազկին, ապա Ժուլվերտ Ս.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսին՝ ձախ թոքին, սրտապարկին, սրտամկանին, ու սպանել է նրան:

Դիտավորյալ սպանության համար առաջադրված մեղադրանքում Հունան Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նշել է, թե իր մոտ դանակ չի եղել, ինքը դանակով չի գնացել Արգել գյուղի հուշարձանի մոտ: Հունան Մարտիրոսյանը պնդել է, թե սպանությունը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելով:

Նա ներկայացրել է իր և աներոջ, իր հոր և աներոջ հարաբերությունների լարման տևական ընթացքը, նշել է, թե այդ պատճառով ինքը մշտապես խուսափել է Ժուլվերտին հանդիպելուց՝ չի գնացել նրա տուն, բայցև չի արգելել իր ընտանիքին, որ շփվեն Ժուլվերտի ու նրա ընտանիքի հետ:

Ըստ Հունան Մարտիրոսյանի՝ իր և Ժուլվերտի լարված հարաբերությունների պատճառը Ժուլվերտի վատ վերաբերմունքն է եղել իր նկատմամբ, նա հաճախ գտնվել է խմիչքի ազդեցության տակ, հայհոյանքներ է տվել իր հարազատների հասցեին, ինչից ինքը միշտ վատ է զգացել, բայց աշխատել է հեռու մնալ, չշփվել:

2014 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 19-ի սահմաններում հորից իմացել է, որ նա խոսել է Ժուլվերտի հետ, վերջինս նորից հայհոյանքներ է տվել, սպառնացել է գալ իրենց տուն ու «կտրել երեխաների ականջները»: Հետո հայրը հեռախոսազրույց է ունեցել, խոսել է հայհոյանքներով ու ասել է, թե գնում է գյուղի խաչքարերի մոտ:

Ինքը ենթադրել է, որ հայրը խոսում էր Ժուլվերտի հետ, հիմա էլ գնում է նրա հետ հանդիպելու: Հոր հետևից դուրս է եկել առանց հետը որևէ բան վերցնելու, նստել է իր «Մոսկվիչը» ու հետևել է հորը:

Հասնելով գյուղի խաչքարերի մոտ, մեքենան կանգնեցրել է:

Դրսում արդեն մութ էր, ինքն աղոտ նկատել է, որ խաչքարերի մոտ մարդիկ են հավաքված: Տեսել է, որ մեկը հարվածել, մյուսն ընկել ու բացականչել է՝ վա՜խ: Այդ ձայնը իր կարծիքով՝ իր հոր ձայնն էր: Ինքը արագ վազել է դեպի ընկածը: Փորձել է մոտենալ և օգնել, բայց երկու հոգի իրեն թույլ չեն տվել մոտենալ: Ինքը կարողացել է ազատվել նրանցից, մոտեցել է ընկած հորը, ումից կես մետր հեռավորության վրա ինքը գետնին դանակ է տեսել մեքենայի լույսի ներքո:

Այնտեղ կանգնած էր նաև Ժուլվերտը: Ինքը ենթադրել է, թե Ժուլվերտն այդ դանակով հարվածել է իր հորը: Գետնից վերցրել է դանակը ու հարվածել է Ժուլվերտին, ով հարվածից պտտվել ու ընկել է բերանքսիվայր:

Ըստ Հունան Մարտիրոսյանի՝ ինքը եղել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, հետագա գործողությունները չի հիշում, միայն հիշում է՝ ինչպես են Ժուլվերտին տեղափոխել որդու մեքենայի մեջ:

Ինքն էլ իր մեքենան է նստել ու գնացել է դեպի տուն՝ իր կարծիքով՝ դանակը տանելով հետը: Հետագայում քննիչից իմացել է, որ մեքենայի միջից սպանության գործիք դանակը չի հայտնաբերվել:

Իր հետևից մի քանի րոպե անց տուն է եկել նաև հայրը:

Ինքը եղել է այլայլված ու խառնված վիճակում, գրեթե՝ անգիտակից: Իրենց տուն է զանգահարել կնոջ մայրը ու դստերը հայտնել է, որ նրա հորը սպանել է ամուսինը:

Իրականում ինքը Ժուլվերտին սպանելու նպատակ չի ունեցել, իր հետ դանակ ու մահակ չի տարել: Հորը տեսնելով ընկած՝ մտածել է, թե նրան սպանել են գետնին ընկած դանակով, հոգեկան հուզմունքի մեջ է ընկել, վերցրել է այդ դանակն ու հարվածել է այդ պահին հայհոյանքներ հնչեցնող Ժուլվերտին:

Դեպքի հաջորդ օրը կամովին ոստիկանություն է գնացել, չնայած եղել է համարյա անգիտակից վիճակում: Ինքն ուշքի է եկել դեպքից քսան-երեսուն օր հետո: Այդ պատճառով չի ընդունում նաև նախաքննության ժամանակ տված ցուցմունքները: Նույնիսկ աներորդու հետ առերես հարցաքննության ժամանակ ցուցմունքը գրել է քննիչի ուղղորդմամբ՝ լինելով անգիտակից ու խախտված վիճակում:

Նախաքննության ժամանակ մանրամասն ցուցմունքներ տալով՝ Հունան Մարտիրոսյանը նշել է, որ սպանությունը կատարել է իր մեքենայի սրահից վերցրած դանակով: Նա նշել է. «Ժուլվերտը չէր սիրում ինձ՝ որպես փեսա, ուզում էր վերխ վերցնել իմ վրա… Նա ամեն հանդիպելուց կամ հեռախոսով փորձել է կպնել ինձ, նսեմացնել, հալածել և այդ կերպ ցույց տալ, որ ինքը շատ ավելի զորեղ մարդ է…»:

Հունանի հայրը՝ Սերյոժան նշել է, որ Ժուլվերտը մշտապես հայհոյանքներով է խոսել իր հետ: Դեպքի օրը նա զանգել ու ասել է, թե ուզում է իր հետ 50-50 խմել, բայց ինքը մերժել է նրա առաջարկը՝ հասկանալով, որ նա արդեն խմած է: Այդ մերժումից Ժուլվերտը ջղայնացել է, իրեն «թուրք» է անվանել. «Մայր, հայր հայհոյեց… Ես ասեցի. «Ժուլվե՛րտ, դու ինձ մեր ես քրֆում… Նա ասեց. «Լավ եմ անում… Հիմա գալիս եմ ձեր տուն, քո նաֆարին փրթեմ, ականջները կտրեմ, գլուխները շարեմ սեղանին…»:

Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ դեպքի պահին Հունան Մարտիրոսյանի հոգեվիճակին բնորոշ չի եղել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտին բնորոշ եռափուլ ընթացքը… Նա ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել…

Դատարանը Հունան Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 9 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի դեկտեմբերի 12-ից:

Սերյոժա Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել տուժողին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, ու դատապարտվել է 80 հազար դրամ տուգանքի:

Հունան Մարտիրոսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում