Tuesday, 28 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

25-ամյա անկախությունից հետո մեզ պարտադրում են ճշտել՝ «ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիք». Աշոտ Բլեյան

ԿԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրվել է հայտարարություն «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» թեմայով շարադրության միջազգային մրցույթի մասին: Մրցույթին կարող են մասնակցել նաև հայաստանում ռուսերեն ուսուցմամբ դասարաններում և դպրոցներում սովորողները:

«Առաջին լրատվական»- ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նրա կարծիքով արդարացված է նման թեմայով մրցույթի անցկացումը Հայաստանում:

«ՀՀ անկախ պետականության 25-ամյակին պարտադրում են ճշտել՝ «ո՞րն է, բաբո՛, մեր հայրնիք»: Խորհրդային պետության շրջանում երկու հասկացություն կար՝ մեծ հայրենիք՝ Խորհրդային Միություն, և փոքր հայրենիք՝ Հայաստան: 91-ից հետո մենք անկախ հայրենիք ձեռք բերեցինք:

Փորձ է արվում նորից Հայաստանում երկու տեսակի քաղաքացիություն ստեղծել: Ռուսերենով ուսուցմամբ դպրոցների գոյությունը Հայաստանում հակասահմանադրական է, անօրինական է, ցավոք մենք չենք անդրադառնում այս արմատին: Նշվում է, որ այս մրցույթը չի վերաբերում հայաստանցիներին, այլ 40 դասարանում և ռուսերենով ուսուցմամբ դպրոցում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտնեին: Սա վտանգավոր հարցադրում է, որովհետև այդ սովորողներն էլ են պետական դպրոցներում սովորում և նրանք էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Մենք հիմա քաղում ենք ԵՏՄ տնտեսական կոչված, բայց իրականում քաղաքական կառույցին անդամագրվելու արդյունքները: Երկու տարում այնպիսի ներխուժում է կատարվում… Եթե «հյուսիսից» գային, ինչպես և այլ երկիներից, օլիմպիադաներ կազմակերպեին, նորմալ կլիներ, բայց այս ներխուժումը, երբ որ արդեն գալիս է որպես մեծ հայրենիք, սա արդեն վտանգավոր է: Եվ դրա մեջ կա թելադրանք, իսկ պետական մարմիններն արագ տարածում են… Սա շատ վտանգավոր բան է մեր անկախության համար:

Այստեղ արհամարհանք կա. իրենք կարող են այդպես անփույթ լինել, բայց ո՞վ է նրանց կանգնեցրել, պետական մարմինը պետք է կանգնեցնի նրանց և պատշաճ պատասխան պետք է տրվի: Արժանապատվության հարց է: Ես ունեմ իմ հայրենիքը՝ Հայաստանը, իմ լեզուն՝ հայերենը, անկախ պետության քաղաքացի եմ. այս արժանապատվությանը պիտի թույլ չտա որևէ ոտնձգություն»,-նշեց Ա. Բլեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում