Արևելյան Հալեպում վերջին մի քանի օրվա ընթացքում զոհվել է շուրջ 100 և վիրավորվել 220 երեխա: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամում:
«Հալեպում երեխաները ապրում են մղձավանջի մեջ: Այլևս խոսքեր չկան նրանց տառապանքը նկարագրելու համար»,- հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի փոխտնօրեն Ջասթին Ֆորսայթը:
Հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ «ուրբաթ օրվանից արևելյան Հալեպում զոհվել են նվազագույնը 96 երեխա և 223-ը վիրավորվել են»:








































