Դաղստանում կիրակի օրը մեկնարկել է «Մետաքսի մեծ ճանապարհ» նոր տուրիստական երթուղին, որտեղ զբոսաշրջիկները 7 օրվա ընթացքում կծանոթանան ռուսական Կովկասի աշխարհագրական, մշակութային և խոհանոցային բազմազանությանը: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել են ՌԴ Հյուսիսային Կովկասի գործերով նախարարությունում:
Գերատեսչության տվյալներով՝ նոր շրջագայությունը գրավում է ոչ միայն ռուսների, այլ նաև չինացի տուրօպերատորների ուշադրությունը: Առաջին ավտոբուսային շրջագայության մասնակիցները դարձել են ՌԴ-ում Չինաստանի դեսպանատան, չինական Hainan Airlines ավիաընկերության ներկայացուցիչները և լրագրողներ Չինաստանից ու Ռուսաստանից:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով` ճանապարհորդության ընթացքում հյուրերը կայցելեն Ռուսաստանի հնագույն քաղաքներից մեկը` Դերբենտը, Նարին-կալա ամրոցով, Գրոզնիում «Չեչնիայի սիրտը» մզկիթը, Հյուսիսային Օսիայի հին վանքերը, ինչպես նաև կտեսնեն Ինգուշեթիայի հին միջնադարյան աշտարակային քաղաքը, ճոպանողով կբարձրանան Էլբրուսը, կուսումնասիրեն Կավմինվոդ առողջարանային քաղաքը և այլն:









































