Thursday, 23 07 2026
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից
11:00
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
10:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է ԱՄՆ զինուժին 1.15 տրիլիոն դոլար հատկացնելու օրինագիծը
Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են կրտսեր սերժանտն ու շարքային զինծառայողը
10:30
Պայթյուն Իրան-Իրաք սահմանային անցակետում. կան զոհեր և վիրավորներ
Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում
10:10
Ուկրաինայի նախագահը պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքերն է քննարկել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ
Ռուսական ուժերի ինստիտուցիոնալ չեզոքացման օրակարգը բացարձակ առաջնահերթություն է
09:50
Մենք կհաղթահարենք այս ամենը. ավելի քան 88 հազար վաճառող առաջիկա ժամերին կստանա առաջին վճարումները. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Կարեն Կարապետյանի ԱՊՊԱ-ն

Դատելով սեպտեմբերի 20-ին կառավարության կազմում մի քանի նախարարների նոր նշանակումներից՝ Հայաստանում ձևավորվում է, այսպես կոչված, տեխնոկրատների կառավարություն: Համենայնդեպս Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 20-ի նշանակումները այդ տրամաբանության ներքո էին: Թե´ էներգետիկայի ու բնական պաշարների, թե´ կապի ու տրանսպորտի, թե´ ֆինանսների, թե´ գյուղատնտեսության նոր նախարարները նշանակվել են այդ տրամաբանությամբ, նրանք քաղաքական դեմքեր չեն, նրանք ընդգծված մենեջերներ են:

Իհարկե այդ նշանակումները կառավարության դեռևս կեսից էլ պակաս են, և դեռ պարզ չէ, թե ինչ սկզբունք կգործի մյուս դեպքերում: Միաժամանակ հասկանալի է, որ տեխնոկրատական սկզբունքը չի կարող պահպանվել մի քանի առանձնահատուկ նախարարությունների դեպքում, ինչպես օրինակ՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, և այստեղ իհարկե անկասկած կլինեն քաղաքական դեմքեր: Սակայն, ընդհանուր առմամբ, ևս մի քանի նախարարների նշանակումը ցույց կտա, թե արդյո՞ք գործ ունենք տեխնոկրատների կառավարության հետ:

Խոշոր հաշվով, այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքը քաղաքական դեմք չէ, հիմք է տալիս ենթադրել, որ առավել հավանականը հենց այդ սկզբունքով ձևավորվող կառավարությունն է: Այստեղ իհարկե, բացի վարչապետ-նախարարներ որոշակի սուբորդինացիոն հարաբերակցության պահպանումից կամ ապահովումից, լուծվում է նաև մեկ այլ խնդիր՝ հանրային վարկի խնդիրը:

Բանն այն է, որ Հայաստանում ըստ էության շատ դժվար է գտնել չվարկաբեկված քաղաքական դեմք: Խոսքը իշխանական շրջանակի մասին է, քանի որ հազիվ թե կառավարության կազմում համաձայնի ընդգրկվել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որևէ վստահելի գործիչ: Թեև պետք է խոստովանել նաև, որ այս առումով ընդդիմության շարքերում անգամ այդպիսի գործիչների թիվը մեծ չէ:

Այնուհանդերձ, այսպիսով տեխնոկրատական կառավարությունը նաև զերծ է որոշակի «վարկաբեկվածության» բեռից և այդ իմաստով իհարկե ունի որոշակի «պահուստային պաշար»: Սրանից բացի, ակնհայտ է, որ կառավարության մակարդակում այսօր երևի թե անհրաժեշտ է հենց այդ տարբերակը: Խնդիրը շատ պարզ է:

Հայաստանում ամբողջատիրական կառավարում է, որն իրականացվում է ՀՀԿ-ի միջոցով: Հայաստանում չկա քաղաքական մրցակցություն, հետևաբար ինքնաբերաբար վերանում է կառավարության քաղաքական լինելու անհրաժեշտությունը: Սա քաղաքագիտական նոնսենս է հիշեցնում, սակայն դրա պատճառը այն է, որ Հայաստանը չի կառավարվում քաղաքագիտական կանոններով, Հայաստանի իշխանությունը չի ձևավորվում դասական քաղաքագիտական կանոններով: Այսինքն՝ քաղաքականություն, դասական իմաստով, Հայաստանում չկա, և ահա թե ինչու խոշոր հաշվով Հայաստանի կառավարության քաղաքական բնույթը միշտ էլ եղել է արհեստական:

Տնտեսա-քաղաքական լիառատության տարիներին այս մասով խնդիրներ չեն առաջացել: Սակայն այժմ, երբ ռեսուրսները էապես նվազում են, և ծանր կացություն է, կառավարության արդյունավետության հարցը դրվում է մանրակրկիտ ձևով: Եվ քանի որ չկա դասական քաղաքականություն, այսինքն՝ կառավարումն ու ներքին գործընթացները ընթանում են փակ համակարգի կամ, այսպես ասած, կորպորատիվ սկզբունքով, առանց քաղաքական մրցակցության, ինքնաբերաբար բնական ու տրամաբանական է դառնում ոչ թե քաղաքական գործիչների, այլ մենեջերների կամ տեխնոկրատների պահանջարկը, որոնք կիրականացնեն ընթացիկ կառավարում:

Սա դեռևս որևէ երաշխիք չէ, որ նրանց կառավարումը լինելու է առավել արդյունավետ, բարեհաջող: Խնդիրը պարզապես այն է, որ մի շարք բաղադրիչներից և հանգամանքներից ելնելով՝ կառավարության ձևավորման այդ սկզբունքը դառնում է առավել նպատակահարմար և առավել ներդաշնակ ու համադրելի առկա խնդիրներին ու մարտահրավերներին: Միաժամանակ այսպիսով նաև որոշակիորեն խզում է առաջանում իշխող ՀՀԿ-ի և կառավարության տարբեր թևերի միջև, քանի որ այդ թևերում այլևս քաղաքական դեմք կամ քվազիքաղաքական դեմք նախարարները չեն, որոնցից ամեն մեկը ներկայացնում է ներիշխանական կամ ներկուսակցական մի որևէ թև կամ ճամբար: Այստեղ արդեն «դրսից» բերված մենեջերներ են, որոնք ըստ էության ոչ միայն այլ խնդիրներ ու շահեր ունեն, այլ մոտիվացիա, այլ «ձևավորված» են այլ միջավայրում և կոնտակտը այդ առումով ՀՀԿ տարբեր թևերի կամ ճամբարների միջև դառնալու է զուտ տեխնիկական առումով շատ դժվար:

Սրանով էլ իհարկե նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանը որոշակիորեն ապահովագրում է իրեն և նոր վարչապետին կառավարությունից սաբոտաժի կամ որևէ վրիպումների ռիսկից, առավել ևս երբ ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ-ն բախվելու են անխուսափելիորեն, և դա զուտ ժամանակի հարց է: Տեխնոկրատական կառավարությունը այդ բախման հեռանկարում Կարեն Կարապետյանի ապահովագրական գիծն է կամ ԱՊՊԱ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում