Շվեդիայի թագավորն ու թագուհին իրենց ամուսնության 40-ամյակը նշել են ազգականների և ծանոթների նեղ շրջանում, հայտնում է BBC-ն: Տոնակատարությունը տեղի է ունեցել Էլանդ կղզում գտնվող Սոլիդեն պալատում: Կարլ XVI Գուստաֆ թագավորը պալատ է ժամանել շաբաթ օրը սեփական Ferrari-ով:
Կարլ XVI Գուստաֆը Սիլվիա Զոմերլատի հետ ծանոթացել է 1972 թվականին Մյունխենի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ աշխատել է որպես գիդ-թարգմանիչ:
Նա իր հարաբերությունները մի քանի տարի թաքցրել է այն բանից հետո, երբ գահակալության է անցել 1973 թվականին: Նրանք ամուսնացել են 1976 թվականին:








































