ԱՄՆ առաջատար փորձագետների կարծիքով՝ երկար քունը վնաս է հասցնում տղաների և աղջիկների առողջությանը, հայտնում է gogetnews.info-ն:
Հետազոտության հեղինակների խոսքով, որոնց կատարած փորձում ներգրավվել են ԱՄՆ-ում ապրող մոտ 60 հազար պատասխանողներ, 8 ժամից ավելի տևող գիշերային պարբերական հանգիստը վնասում է մարդկանց ինքնազգացողությանը:
Բժիշկների կարծիքով՝ մարդու համար բավարար է օրական քնել 7 ժամ: Ընդ որում՝ 9-ժամյա քունը կարող է վնասել մարդկանց օրգանիզմին: Այն նպաստում է ճարպակալմանը և շաքարախտի առաջացմանը: