Նոր հետազոտությունը, որի ընթացքում ուսումնասիրվել են 19162 ամերիկացի երեխաների տվյալներ, ցույց է տվել, որ հաճախակի տեղափոխությունները բացասաբար են ազդում դպրոցում երեխաների առաջադիմության վրա, ինչպես նաև խնդիրներ են առաջացնում՝ կապված երեխայի վարքի և զգացմունքային մակարդակի հետ: Այդ մասին հրապարակված է Child Development պարբերականում:
Հետազոտոթյան առաջատար հեղինակ, պրոֆեսոր Ռեբեկա Կոուլին նշել է, որ մեկ կամ մի քանի տեղափոխությունն այնքան էլ ուժեղ չի ազդում երեխայի վրա, սակայն ավելի հաճախ բնակության վայրի փոփոխությունը կուտակում է այդ ազդեցությունը: