Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

ՀՀԿ-ն 17 տարի շարունակ կուլակաթափ է արել, հոշոտել է Հայաստանի բնակչությանը

«Առաջին լրատվական»-ի զրույցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

– Պարոն Սաքունց, նախ անդրադառնանք կառավարության կողմից հայտարարված՝ կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարին. փաստորեն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը մեկ տարի առաջ դեռ չուներ կոռուպցիայի դեմ պայքարելու համար կախարդական փայտիկ, հիմա ավելի վճռական է, և արդեն կառավարության երրորդ նիստն է, որ խոսում է այդ մասին, ինչպես գիտեք, նաև հանձնարարական է տվել ֆինանսների նախարարին, որպեսզի պետգնումների գործընթացը կազմակերպի առավելագույնս թափանցիկ: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու ներկայիս կառավարության մոտեցումների շուրջ:

– Ոչինչ չի փոխվել: Մեկ տարի առաջ կոռուպցիայի դեմ պայքարելու համար կախարդական փայտիկ չունենալու մասին ամրագրումից հետո ի՞նչ փոխվեց այս մեկ տարվա ընթացքում, որ որոշեցին կոռուպցիայի դեմ պայքարի մասին այդպես ջանադրաբար և մեծ ոգևորությամբ խոսել: Միայն մեկ բան տեղի ունեցավ՝ ապրիլյան չորսօրյա պատերազմը բացահայտեց, տեսանելի, թափանցիկ դարձրեց կոռուպցիայի ուղղակի ազդեցությունը նաև երկրի անվտանգության վրա, որի մասին հանրային ընկալում չկար: Հանրային ընկալումների շրջանակներում կոռուպցիան շրջափակվում էր միայն ներքին խնդիրներով:

– Հիշեցնեմ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլզը հայտարարեց, որ կոռուպցիան Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է, ինչին ՀՀԿ-ի կողմից նյարդային արձագանք եղավ, որ դա իր գործը չէ և այլն: Այսինքն՝ ըստ Ձեզ, հիմա կա՞ այդ գիտակցումը նաև իշխանության կողմից, որ ազգային անվտանգության խնդիր է:

– Ոչ միայն ԱՄՆ դեսպանն էր խոսում, այլ այդ մասին խոսել էինք նաև քաղհասարակության ներկայացուցիչներս, որ կոռուպցիան հասել է այն մակարդակի, որ վնասում է պետության գոյությունը: Այդ ընդհանուր ձևակերպումները, որ անվտանգությանն է սպառնում և այլն, որ ներկայացվում էին առանձին անհատների, թեկուզ դեսպանի կողմից, հանրության համար հասկանալի չէին: Իշխանությունը, հանձին վարչապետի (ի դեպ, զարմանալի է, որ այդ մասին չի խոսում Ս. Սարգսյանը, հերթական անգամ դերերն էլ են բաժանել՝ ով է խոսելու, ով չի խոսելու, մեկը կոռոպցիայի հովանավորն է, մյուսը՝ իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարողը), խոսում է այն իրողության շրջանակներում, որ հանրության համար դա այնքան ակնհայտ է, որ այդ թեզը սքողելու կամ խեղաթյուրելու լրացուցիչ փաստարկներ կամ հնարավորություններ այլևս չկան, և ստիպված են ընդունելու այն, ինչ կա: Այն, ինչ հիմա առաջարկվում է պետական գնումների մասին և այլն, դրա մասին վաղուց էին առաջարկում: Ես երկու ինստիտուցիոնալ հարց եմ տեսնում, որին պետք է լուծում տան. առաջինը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի լուծարումն է, քանի որ այն անարդյունավետ, անպիտան մարմին է ստեղծված պայմաններում, և կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ձևավորումը, երկրորդը՝ Հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը. կոռուպցիայի մասին պետք է խոսել ոչ թե սահմանափակ լսարան ունեցող ԶԼՄ-ներում, այլ ամենամեծ լսարան ունեցող Հանրային հեռուստատեսությամբ, հանրությանը պատկանող ռեսուրսի միջոցով, դա կոչվում է հանրային հեռուստաընկերություն, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, կոռուպցիայի վերաբերյալ քննարկումները հենց հանրային, հանրությանը պատկանող հարթակում պիտի լինեն, քանի դեռ այն զավթված է իշխանության կողմից և այս խնդրին լուծում չի տրվել, դա հանդիսանում է կոռուպցիայի տիպիկ դրսևորում: Այս հարցը պետք է լուծի վարչապետը: Հանրային ՀԸ խորհրդում պետք է ընդգրկվեն մարդիկ, ովքեր լիարժեք անկախ են Բաղրամյան 26-ից և գործադիր տնօրենին հենց իրենք են նշանակելու, և հենց հանրային ՀԸ-ում պետք է ապահովվի բազմակարծությունը:

Երրորդ խնդիրը, որ կարծում եմ՝ շատ ակտուալ է, և դա խոսակցության թեմա չէ, այլ գործողության. Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Ս. Սարգսյանի եղբայր, Գագիկ Խաչատրյան, Դավիթ Հարությունյան, կառավարության ամբողջ կազմը, այսինքն՝ այն աշխատակազմը, պաշտոնատար անձինք, Սամվել Ալեքսանյան, ՀՀԿ կազմում գտնվող և չգտնվող օլիգարխներ… նրանց բոլորի հայտարարագրերում նշված եկամուտները համեմատել փաստացի ունեցած եկամուտների հետ, ակնհայտ ահռելի տարբերության ուսումնասիրության հարց է, որ կարող է հենց որպես հարց ուղարկվել գլխավոր դատախազություն, և հատուկ քննչական ծառայությունն ուսումնասիրի, թե ինչքանով են օրինական այդ եկամուտների ծագման աղբյուրները, պատշաճ վճարումներ կատարում են, թե չէ: Մի պարզ հարց կա. ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀ-ում ամենահարուստները իշխանություն ունեցողներն են, իշխանության հովանավորությունն ունեցող անձինք կամ նրանց մերձավորները: Դրա համար լրացուցիչ ուսումնասիրություն պետք չէ, արդեն փաստերը կան, այդ ուղղությամբ պետք է կատարվի հետաքննություն:

– Եվ նաև կա ինստիտուտը՝ Բարձրաստիճան պետական պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը:

– Այստեղ խոսքը էթիկայի հանձնաժողովի մասին չէ, այստեղ խոսքը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով յուրացումների, պաշտոնական դիրքի օգտագործմամբ և չարաշահմամբ հանրային ռեսուրսները ձեռք գցելու մասին: Մանավորապես, օրինակ, այս պահին իսկ շահագործման մեջ գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործման օրինականության հարցը, անտառտնտեսության բնագավառում… այսինքն՝ ՀՀ հանրային ռեսուրսների շահագործման օրինականության խնդիր է: Տեսեք, ՊՆ գնումների հետ կապված բազմիցս հարցեր, ահազանգեր եղել են, բայց ՊՆ հատկացված սննդամթերքը հայտնվել է Լեհաստանում, և դա դուրս է բերվել մաքսային ծառայությունով: Չնայած պարոն Աբրահամյանը նշել էր, որ մեծ խելք պետք չէ քաղաքականությամբ զբաղվելու համար, բայց մեծ խելք պետք չէ հասկանալու համար հետևյալը, որ կոռուպցիայի դեմ պայքարը, որի մասին խոսում են, կոնկրետ գործողություններ ունի, որոնք ես թվարկեցի, և քանի դեռ այդ գործողությունները չեն կատարվել, գնումների թափանցիկության, Ազատ գետի ջրերի հետ կապված ծրագրի դադարեցման մանր-մունր և դեռևս գոյություն ունեցող համակարգի շրջանակում «Տարոն, սիրուն չէ» ձևակերպմամբ զիջումները, ես կարող եմ ասել փշրանքները, ամենևին չեն վկայում, որ կոռուպցիայի դեմ պայքար է գնում:

Մյուս կարևոր ինստիտուցիոնալ հարցը վերաբերում է Սահմանադրության խայտառակ կեղծիքներին: Մենք ակնհայտ հարցը բարձրացրել ենք, և մինչև հիմա հարցը գտնվում է դատական քննության ընթացքում՝ ի գիտություն վարչապետի և Ս. Սարգսյանի: Ս. Սարգսյանն ինքն էր ասում՝ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է, իսկ ի՞նչ է, հիմա թղթի վրա ամեն ինչ ճիշտ դուրս չեկա՞վ: Եթե իրենք այդպիսի ցանկություն ունեն, թող հանձնարարեն հենց իրենց գլխավոր դատախազին միջնորդությամբ հանդես գալ, որպեսզի բողոքը բավարարվի և քրեական գործ բացվի հանրաքվեի արդյունքների կեղծման հիմքի վրա և ուսումնասիրություն կատարվի:

– Ի վերջո, ընտրակեղծիքները կոռուպցիայի ամենատարածված ձևերից են:

– Կոռուպցիայի միջնաբերդի տերերը մի քանի պաշտպանիչ շերտերից ամենասկզբնական շերտերը պատրաստ են որպես փշրանքներ նետել, որպեսզի հանրությունը իբր թե բավարարվի, բայց կոռուպցիայի միջնաբերդը պաշտպանող, ապահովող և կոռուպցիայի շարունակականությունը երաշխավորող իրավական ինստիտուցիոնալ բոլոր հնարավորությունները թողնել անձեռնմխելի. սա աչքակապություն է, սա աճպարարություն է և ուղղակի խաբեություն է:

– Պարոն Սաքունց, բայց նույնիսկ Ձեր նշած առաջին շերտի հետ կապված էլ առանձնապես չեն ուզում նրանք փոփոխությունների գնալ: Եթե հիշում եք, այն հարցադրումներին, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էին հնչում, թե մեծահարուստների դղյակները՝ գուցե ոչ օրինական ճանապարհներով ձեռք բերված, վաճառվեն, և միջոցներն ուղղվեն բանակին, Հ. Աբրահամյանը ուղղակի որակեց որպես դավաճանություն: Ս. Սարգսյանն էլ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանն արտահոսք եղավ, որ ասել է ՝ ինչ է, հո 37 թիվը չենք ստեղծելու: Այսպիսի մտածողությամբ, այսպիսի մոտեցմամբ կոռուպցիայի դեմ պայքար սկսելը, այսինքն՝ որ իրենք են որոշում՝ ում դղյակին կարելի է ձեռք տալ, ում դղյակին՝ ոչ կամ մինչև ուր կարելի է գնալ…

– Սերժ Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը բացարձակ ցանկություն չունեն կոռուպցիայի դեմ պայքարելու: Ձեր նշած արտահայտությունները, որ նրանք արել են, վկայում են կոռուպցիայի դեմ իրական պայքարը խեղաթյուրելու, կեղծ օրակարգ առաջարկելու մասին: Ոչ մեկը չի խոսում կուլակաթափության մասին: Մենք խոսում ենք արդարադատության իրականացման և պատասխանատվության ենթարկելու մասին: Կուլակաթափություն կատարել է ՀՀԿ-ն, 17 տարուց ավելի գտնվելով իշխանության գլուխ՝ կուլակաթափ է արել ամբողջ Հայաստանի բնակչությանը: Այսինքն՝ խժռել է. մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ունեինք հանրային ռեսուրսներ որպես սեփականություն, որպես հնարավորություն, դա է կուլակաթափ արել ապօրինի ճանապարհով: Մենք խոսում ենք պատասխանատվության մասին, առանց որի վստահություն չի կարող լինել պետական ինստիտուտների գործողությունների նկատմամբ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքը վստահության ձևավորումն է: Իմ թվարկած այդ մի քանի հիմնարար կետերի ուղղությամբ քայլեր կատարելը պետք է լինի հանրային օրակարգում: Հիմա բոլորը խոսում են համախմբման մասին, տարածքների մասին՝ այն դեպքում, որ ՀՀ տարածքը այդ ուժերի կողմից զավթված է, կոռումպացված է, հոշոտված, վտանգված և՛ անվտանգությունը, և՛ պետականությունը, և՛ պետական ինստիտուտները, և՛ վստահությունը, և՛ հավատը երկրի նկատմամբ, և նրանք շարունակում են հանդես գալ որպես կոռուպցիայի դեմ պայքարողներ, որպես անվտանգության մասին խոսացողներ, սա ուղղակի խեղկատակություն է:

– Պարոն Սաքունց, իսկ հասարակությունը այս անգա՞մ էլ կհամակերպվի Ձեր նշած այս կեղծ օրակարգին, թե՞ այնուամենայնիվ քառօրյա պատերազմից հետո նաև հանրային ընկալումներում շատ բան է փոխվել, և այս անգամ արդեն դժվար է լինելու մի քանի հնամաշ մեքենաներ կրճատելով կամ մի քանի իմիտատիվ քայլեր անելով լուծել խնդիրը:

– Հասարակությունը բավական հստակ է պատկերացնում և հասարակական բողոքները, անհանդուրժողությունն ու չհամակերպվելն այս վիճակին առավել քան ակնհայտ է, որի մասին իշխանությունը շատ լավ գիտի: Իշխանությունը հանրության տրամադրությունների վերաբերյալ պարբերաբար հարցումներ է իրականացնում և շատ լավ գիտի, որ ժողովուրդը դժգոհ է: Ամբողջ խնդիրն այն է, թե ժողովրդի այդ ահանդուրժողությունը, բողոքը կդառնա՞ գործողություն, թե՞ ոչ: Այստեղ ունենք հաջորդ մարտահրավերը՝ հանձինս քաղաքական ուժերի: Քաղաքական ուժերը չեն արտահայտում հանրային կարծիքները:

Միայն այս իշխանության հեռանալու դեպքում կարող ենք ապահովել մեր երկրի և՛ անվտանգությունը, և՛ վստահությունը պետության նկատմամբ: Մեր պետության մեջ ամենաանվստահելի և վտանգավոր գործոնը հանդիսանում է ՀՀ այսօրվա իշխանությունը՝ իր քաղաքական հպատակների և արբանյակների հետ, որոնք քվեարկել են Ընտրական խայտառակ օրենսգրքի օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում