Փոքր էկրանից դեպի մեծ… Քարդաշյան ընտանիքը իսկական ջեք-փոթ ստացավ, երբ շատ տարիներ առաջ հրապարակեց դուստրերից մեկի՝ Քիմի սեքսուալ զվարճությունների տեսահոլովակը, հայտնում է starslife.ru-ն:
Այդ տարիների ընթացքում կլանին հաջողվել է աշխատել հարյուրավոր միլիոն դոլարներ և հռչակվել աշխարհով մեկ՝ միաժամանակ ցուցադրելով իրենց տաղանդները: Նրանց ընտանիքի նկատմամբ հետաքրքրությունը օգնում է պահել ռեալիթի-շոուն, որտեղ ցուցադրում են նրանց յուրաքանչյուրի առօրյա կյանքը:
Այժմ հայտնի է դարձել, որ Հոլիվուդում դիտարկում են լիամետրաժ ֆիլմի նկարահանման տարբերակը «Keeping Up With The Kardashians»-ի հիման վրա:
Քարդաշյան ընտանիքի պատմության էկրանավորման համար առաջարկվում է 100 միլիոն դոլար: Այդ նորությունով կիսվել է «Քարդաշյան գերդաստան» գրքի հեղինակ Յան Ալպերին:








































