Ֆրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը մտադիր է մասնակցել նախագահի ընտրություններին, որոնք կանցկացվեն 2017 թվականին։ Այս մասին նա հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը մտադիր է դառնալ «ճշմարտության թեկնածու» և «խաղաղություն բերել Ֆրանսիային»։ Նրա կարծիքով՝ ավելորդ հանդուրժողականությունը հանգեցնում է քաոսի։
Մարին Լե Պենի գլխավորած կազմակերպությունը դեմ է հանդես եկել ներգաղթյալներին երկրի տարածք թողնելուն և կողմ է կոշտ հակամիգրացիոն քաղաքականությանը։ Այդ կարգախոսներով դեկտեմբերի 5-6-ը «Ազգային ճակատը» հաղթեց տարածաշրջանային ընտրությունների առաջին փուլում։ Սակայն դեկտեմբերի 13-ին դիրքերը զիջեց՝ այնուհանդերձ մնալով ազդեցիկ ուժ ֆրանսիական քաղաքականությունում։
Վերջին շրջանում նա բազմիցս դարձել է մեղադրանքների ու հետաքննությունների օբյեկտ։ Մասնավորապես, նրան կասկածել են ԴԱԻՇ-ի օգտին քարոզչության և կրոնական ատելության բռնկման մեջ։