Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Ջաֆերին հայտարարել է, որ 5 երկրներում 200.000 սպառազինված մարտիկներ, որոնք հավատարիմ են իրանական հեղափոխության գաղափարներին, հիմք են նախապատրաստում Մահդի մարգարեի գալստյան համար։
Ջաֆերին այդ հայտարարությունն արել է Թեհրանում Իսլամական կրթության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած կոնֆերանսի ժամանակ:
«Մենք հավատարիմ ենք իսլամական հեղափոխության գաղափարներին և մեր նպատակները հստակեցված են, մենք մեր ուժն ու խելքն օգտագործում ենք հեղափոխության գաղափարի համընդհանուր հաղթանակի համար։ Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին 3 տարվա իրադարձությունները, ԴԱԻՇ-ի գործունեությունը և կործնարար գործընթացները վկայում են Մահդի մարգարեի շուտափույթ գալստյան մասին։
5 երկրներում 200.000 սպառազինված մարտիկներ, որոնք հավատարիմ են իրանական հեղափոխության գաղափարներին, հիմք են նախապատրաստում Մահդի մարգարեի գալստյան համար։
Մեր մարդիկ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում ու Եմենում գտնվում են պատրաստի վիճակում և սպասում են ցուցումների»,- ասել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարը։








































