Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահկանացուն կնքած բրիտանացի երգիչ Դևիդ Բոուի Blackstar ալբոմը, որը թողարկվել է այս տարվա հունվարի 8-ին, լեցուն է մահվան մասին հիշատակումներով։
Այդ մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ վերլուծելով լեգենդար կատարողի ալբոմում տեղ գտած առանձին կոմպոզիցիաները։ Դա առավել բնութագրական է Lazarus երգին, որի անվանումը ծագում է բիբլիական անձնավորության անունից՝ կապված Հիսուս Քրիստոսի հարության հետ։
Երգը սկսվում է հետևյալ կերպ. «Նայի՛ր ինձ վրա, ես այժմ դրախտում եմ, ես ունեմ սպիներ, որոնք տեսանելի չեն, և աղետ, որը չեն խլի ինձանից, վերջապես բոլորը ճանաչեցին ինձ»։ Lazarus-ն ավարտվում է նրանով, որ երաժիշտն իրեն համեմատում է թռչունի հետ և ակնկալում է «շուտափույթ ազատում»։








































