Սուրբ Նիկոլայի օրվա նախօրեին «Օսկար» կինոթատրոնում կկայանա «Սնուպին և Չառլի Բրաունը. մանրուք կինոյում» մուլտֆիլմի պրեմիերան, հայտնում է lady.tsn.ua-ը:
Դեկտեմբերի 18-ին առաջին անգամ մեծ էկրանին լիամետրաժ անիմացիոն ֆիլմում կհայտնվեն Սնուպին, Չառլի Բրաունը, Լյուսին, Լինուսը և մյուսները: Մուլտը նկարահանված է 3D անիմացիայի վերջին նվաճումների օգտագործմամբ:








































