Սոցիոլոգները պարզել են, որ միջին վիճակագրական տվյալներով՝ նոր ծանոթությունից հետո կնոջը պետք է 4 շաբաթ, որպեսզի համարձակվի առանց դիմահարդարման հայտնվել տղամարդու առաջ: Կանայք համարում են, որ դիմահարդարումից ավելի վաղ հրաժարվելը կարղ է վախեցնել տղամարդուն, հայտնում է novosti-n.org-ը:
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմանը մասնակցել են 2000 միայնակ կանայք: Նրանց կարծիքով՝ դիմահարդարման բացակայությունը կանանց դարձնում է պակաս գրավիչ և խոցելի:
Կանանց 60%-ը ցանկանում է սկզբում վստահ լինել, որ տղամարդու մեջ առաջացնում է բավարար համակրանք նրա առաջ առանց դիմահարդարման հայտնվելու համար: Այդ կանայք պատրաստ են գիշերվա մեջ արթնանալ և գաղտնի ստուգել իրենց տեսքը: Իսկ առավոտյան պատրաստ են ավելի վաղ արթնանալ, որպեսզի զուգընկերը չնկատի նրա անկատարությունը: