Իտալիայի Ռոցանո քաղաքի միջնակարգ դպրոցի տնօրենն արգելել է նշել Սուրբ ծնունդը, որպեսզի չվիրավորի այն դպրոցականների զգացմունքները, ովքեր քրիստոնյա չեն: Ինչպես հայտնում է TASS-ը, դպրոցում սովորում են մոտ հազար երեխա, որոնց մեկ հինգերորդ մասը քրիստոնյա չեն:
Դրա փոխարեն տնօրենը որոշել է հունվարին կազմակերպել «ձմեռային համերգ», որտեղ չի լինելու ոչ մի կրոնական երգ:
Տնօրենի որոշումը դժգոհություններ է առաջացրել ծնողների շրջանում: Իրադրությունում նույնիսկ խառնվել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, որը կանգնել է ծնողների կողմը: «Եթե տնօրենը համարում է, որ այդ ձևով օգնում է ինտեգրացիային, ապա մեծ սխալ է գործում»,- հայտարարել է վարչապետը տեղական լրատվամիջոցներին:
Տնօրենն ինքն ավելի վաղ հայտնել է, որ ավելի շուտ աշխատանքից կազատվի, քան իր որոշումից հետ կկանգնի: Անցյալ տարի մամուլը հայտնել էր, որ սինյոր Պարման պահանջել է դասարաններից տանել խաչելությունները, ինչն իտալական օրենքով ամրագրված բազմամյա ավանդույթ է: Սակայն տնօրենն ինքն այդ տեղեկությունը ժխտել է:








































