Պարզվում է, որ բերանի խոռոչի անբավարար հիգիենան առաջացնում է էնդոկարդիտ և այլ սրտային հիվանդություններ, հայտնում է toneto.netճը: Այդ մասին հաղորդել են Դուբլինի Բրիսթոլի համալսարանի և Թագավորական վիրաբույժների քոլեջի հետազոտություններում:
Հենց այդ պատճառով էլ գիտնականները առաջարկում են մշակել էնդոկարդի դեմ նոր միջոցներ և դա ավելացնել ատամի մածուկի կազմությանը: Բանն այն է, որ եթե հիվանդը չի մաքրում ատամները, ապա, բերանի խոռոչի բակտերիաներն առաջացնում են արյան թանձրուկներ, որոնք էլ ընկնելով արյան մեջ՝ նպաստում են վարակիչ էնդոկարդիտի, ինչպես նաև ինֆարկտի և կաթվածի զարգացմանը: