marketium.ru-ն ներկայացնում է Մայքլ Ջեքսոնի 35 արտահայտություններն ամենակարևորի մասին:
Այն, ինչի համար իսկապես պետք է համարձակությունը, անկեղծությունն է:
Իմ քայլվածքը լուսնային չէ, պարզապես Լուսնինն է իմինից:
Չի դավաճանի նա, ով գիտի, թե դա որքան ցավոտ է:
Ես մինչև հիմա հիացած եմ ամպերի և մայրամուտի տեսքով: Միշտ ցանկություն եմ պահում, երբ ծիածան կամ ընկնող աստղ եմ տեսնում: Ես երկնաքարային անձրև եմ տեսել: Աշխարհը լի է հրաշքներով:
Դու կարող ես աղոթել հրեշտակներին, և նրանք կլսեն, բայց նրանց կանչելու լավագույն միջոցը, ինձ ասել են, ծիծաղն է: Հրեշտակներն արձագանքում են ուրախությանը, քանի որ դա այն է, ինչից իրենք ստեղծված են:
Եղիր ուժեղ, վստահ, և ոչ ոք քեզ ցավ չի պատճառի: Մարդն ամենաուժեղ ցավն ինքն է իրեն պատճառում, ուստի պաշտպանվիր:
Գլխավորը ոչ թե պարզապես լավագույնին սպասելն է, այլ լավագույնին հավատալը:
Մի դատեք մարդուն՝ մինչև նրա հետ անձամբ չխոսեք, քանի որ ամենը, ինչ դուք լսում եք, շշուկներ են:
Ես փորձում եմ նմանվել և հետևել Հիսուսին, քանի որ նա պատգամում էր սիրել երեխաներին, լինել այնպես մաքուր և անմեղ, ինչպես երեխաները, աշխարհին նայել երեխայի աչքերով և հրաշք տեսնել ամենում, ինչ մեզ շրջապատում է:
Մարդկանց թվում է, թե նրանք ճանաչում են ինձ, իսկ ինձ թվում է, որ նրանք սխալվում են:
Եթե մարդկանց մեծ մասն ինչ-որ բան ոչ ճիշտ է համարում, պարտադիր չէ, որ դա այդպես լինի:
Ատելությամբ լի աշխարհում պետք է կարողանալ հուսալ:
Չարությամբ լի աշխարհում պետք է կարողանալ ներել:
Հուսահատությամբ լի աշխարհում պետք է կարողանալ երազել։
Կասկածներով լի աշխարհում պետք է կարողանալ հավատալ:
Մարդկանցով լի տանն ամենահեշտն է քեզ մենակ զգալը:
Որոշ մարդիկ կյանքն անցկացնում են սիրո որոնումներում իրենցից դուրս…
Քանի դեռ սերն իմ սրտում է, այն ամենուր է:
Ես կենդանիներին սիրում եմ նրանց բնատուր մաքրության և անկեղծության համար: Նրանք քեզ չեն դատում, չեն քննադատում, նրանք պարզապես ուզում են քո ընկերները լինել կամ գոնե չեն թաքցնում իրենց մտադրությունները:
Երեխաներն ինձ չեն դավաճանել, չեն խաբել: Իսկ մեծահասակները խաբել են: Մեծահասակները և ամբողջ աշխարհն է խաբել…
«Ինչ է անում աստղը՝ դադարելով փայլել,- հարցնում եմ ես ինձ:- Պետք է որ մեռնի»: «Օ, ոչ,- ասում է ձայնը գլխիս մեջ:- Աստղը չի կարող մեռնել: Այն դառնում է ժպիտ և լուծվում տիեզերական երաժշտության մեջ, պարային կյանքում»:
Վերջիվերջո, ամենակարևորն ինքդ քեզ և քո սիրելիների հետ ազնիվ լինելն ու շատ աշխատելն է: Այն, ինչ կա հիմա, վաղը չի լինի: Խիզախիր: Պայքարիր: Կատարելագործիր և մշակիր տաղանդդ: Եղիր լավագույնը նրանում, ինչ անում ես: Քո գործունեության մասին իմացիր ավելին, քան ապրողներից որևէ մեկը: Գործիքներ օգտագործիր քեզ մատուցելու համար՝ լինեն գրքեր, թե հատակ պարելու համար, կամ ջուր լողալու համար: Որտեղ էլ դա լինի՝ քոնն է: Դա այն է, ինչ ես միշտ փորձում եմ հիշել:
Հաջողությունը նախանձ է առաջացնում: Վիրավորում է, երբ քեզ չեն հասկանում: Եվ անկախ նրանից՝ ինչպես ես փորձում հասկացվածության հասնել, միևնույն է՝ կգտնվեն նրանք, ովքեր քեզ կդատապարտեն:
Սովորելու լավագույն միջոցը նայելն է, թե ինչպես է աշխատում վարպետը:
Ես հասկացել եմ, որ, վերջիվերջո, կյանքը երկրի վրա ոչինչ չի փրկի, բացի հենց կյանքի նկատմամբ հավատից, դրա բուժիչ ուժից, մեր սխալները տանելու և մեզ ողջունելու դրա ունակությունից, երբ մենք սովորենք ուղղել մեր սխալները:
Իմ հոգում, իմ սրտում ես Փիթեր Պենն եմ:
Քանի՞ տարեկան ձեզ կհամարեիք, եթե ձեր ստույգ տարիքը չիմանայիք:
Երեխաներն իրենց ժպիտներով ինձ ցույց են տվել աստվածային սկիզբը յուրաքանչյուր մարդու մեջ: Նրանց բնածին իմաստնությունը մեզ ցույց է տալիս ճիշտ որոշումների ճանապարհը, որոնք պահվում են մեր սրտերում և սպասում՝ երբ կգտնենք նրանց:
Երբ հազարավոր երկրպագուներ բացականչում են՝ քեզ ողջունելով, սեր բացատրելով, այդ ընթացքում քո ներսում ինչ-որ բան է սեղմվում միայնությունից…
Եթե դու այս աշխարհ ես գալիս վստահ, որ քեզ սիրում են, և հեռանում ես նույն համոզմունքով, ամենը, ինչ ընթացքում կատարվի՝ այնքան էլ կարևոր չէ:
Աշխարհը, որում մենք ապրում ենք, ստեղծողի պարն է: Պարողները գալիս և գնում են, իսկ պարը շարունակում է ապրել:
Ես ռիթմի ստրուկն եմ: Ես ներկապնակի նման եմ: Պարում եմ այնպես, ինչպես զգում եմ այդ վայրկյանին: Եթե սկսում ես մտածել՝ վերջ, դու դիակ ես:
Եթե դու ինքնավստահ չես, երբեք ոչ մի լավ բան չի ստացվի: Չէ՞ որ եթե դու քեզ չես հավատում, ո՞վ կհավատա:
Ես միշտ ցանկացել եմ երաժշտություն ստեղծել, որը կազդի հաջորդ սերունդների վրա և կոգեշնչի նրանց: Դե, իրականում, ո՞ւմ է հետաքրքիր մահկանացու լինելը:
Երկիրը, որի վրա ապրում ենք, ոչ թե պարզապես տիեզերքի միջով թռչող ժայռ է, այլ կենդանի, հոգատար էակ: Նա հոգ է տանում մեր մասին և ի պատասխան արժանի է մեր հոգատարությանը:
Դու կարող ես ունենալ աշխարհի մեծագույն տաղանդը, բայց եթե չպատրաստվես ու աշխատես ըստ ծրագրի՝ ամեն ինչ կքանդվի:
Սուտը սպրինտններ է վազում, իսկ ճշմարտությունը՝ մարաթոններ:
Կարևոր չէ՝ քանի տարեկան ես, բայց եթե տաղանդ ունես և մի բանից հասկանում ես, քեզ պետք է լսեն:








































