Fullpicture.ru կայքը ներկայացնում է 16 հետաքրքիր աշխարհագրական փաստ, որոնք կզարմացնեն բոլորին:
1. Ֆուձի լեռը Ճապոնիայի ամենաբարձր լեռն է: Այն սուրբ է համարվում, նաև գործող հրաբուխ է` թեև վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1707-ին:

2. Սահարա անապատում վերջին անգամ ձյուն է եկել 1979թ. փետրվարի 18-ին:

3. Մինչև 20-րդ դարի 80-ական թվականները Բութանում ոչ մի հեռախոս չի եղել:

4. Ամենակարճ անվամբ բնակավայրը նորվեգական «Ա» գյուղն է (արտաբերվում է «Օ»):

5. Մանհեթենում որոշ երկնաքերներ սեփական փոստային ինդեքսներն ունեն:

6. Թայլանդում դեռևս անտաշություն է համարվում պատառաքաղով ուտելը: Սպասքի պարագաները կարելի օգտագործել միայն ուտելիքն ափսեի մեջ դնելու համար:

7. Ի տարբերություն մյուս աֆրիկյան երկրների` Եթովպիան երբեք եվրոպական գաղութ չի եղել:

8. Սաուդյան Արաբիայում ընդհանրապես գետեր չկան:

9. Ֆիլիպինները բաղկացած է 7107 կղզիներից:

10. Աշխարհի ամենամեծ բուրգը գտնվում է Մեքսիկայի Չոլուլա քաղաքում: Այն 54 մետր բարձրություն ունի:

11. Տոգոյում կնոջը հաճոյախոսություն անող տղամարդը պետք է ամուսնանա նրա հետ:

12. Աշխարհում 18 պետություն կա, որոնք ունեն 1 հարևան` Բրունեյ, Կանադա, Կիպրոս, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Գամբիա, Հայիթի, Իռլանդիա, Լեսոտո, Մոնակո, Պապուա-Նոր Գվինեա, Պորտուգալիա, Կատար, Սան Մարինո, Հարավային Կորեա, Արևելյան Թիմոր, Մեծ Բրիտանիա և Վատիկան:

13. Աշխարհի ամենաերկար երկաթուղու` Տրանսսիբիրյան մայրուղու վրա կա 3901 կամուրջ:

14. Ալլահին փառավորող «Ալլահ Ակբար» արտահայտությունը գրված է Իրանի դրոշին:

15. Աշխարհի 7 ամենամեծ պետությունները ընդհանուր առմամբ զբաղեցնում են մեր մոլորակի կեսից ավելին:

16. Աշխարհի 25 ամենաբարձր լեռնագագաթներից 19-ը գտնվում են Հիմալայներում:









































