Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Եթե փողոցը քաղաքական չէ, ապա քուչա է․ Աշոտ Բլեյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Պարոն Բլեյան,  Դուք անդրադարձել էիք Բաղրամյան պողոտայում ծավալված շարժմանը՝ նշելով, որ այն յուրաքանչյուրիս պաշտպանության կարիքն ունի, և դրա ձևը մեկն է՝ մասնակցություն Շարժմանը:  Այսօր տեղի է ունեցել պառակտում: Շատերը չէին ուզում քաղաքականացնել շարժումը: Ինչո՞ւ:

– Պրոցեսն ինքնին քաղաքական է՝  և՛ խնդիրն իր հնչեղությամբ, և՛ դրա լուծումը: Ինչպե՞ս կարող է խնդիրը շոշափել բոլորիս շահերը, իսկ դրա լուծումը  քաղաքական չլինի: Չի կարելի, իհարկե, փողոցը, Շարժումը կուսակցականացնել, չի կարող այն դառնալ մեկի, այս կամ այն խմբի սեփականությունը։ Վաղուց ժամանակն է կուսակցականը և քաղաքականը տարբերելու:

Երբ ասում են քաղաքացիական  շարժում, դրա մեջ բոլորս ենք մտնում, նաև նախկին և ներկա քաղաքական գործիչները. ի՞նչ է, նրանց առաջ դռները փա՞կ են: Բոլոր մարդիկ, ովքեր ուզում են և կարող են մասնակցել այդ խնդրի լուծմանը, պետք է մասնակցեն: Իսկ մասնակցությունը միայն ֆիզիկական չէ, որ գան ու կանգնեն փողոցում կամ հրապարակում. մասնակցությունը նաև մտավոր է՝ խնդրի լուծման ճանապարհները գտնելը: Գուցե ակտիվ խմբեր կան, որոնք ներգրավվում են այդ պրոցեսների մեջ և առաջարկում են խնդրի լուծման ճանապարհներ: Հիմա ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի արտահայտած տեսակետին ի՞նչ անուն դնենք: Կամ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու տասնյակ հայտնի մարդկանց այս օրերին հայտնի գործողությունները՝ ուղղված Շարժման պաշտպանությանը, մասնակցություն չե՞ն։  Այսինքն՝ Շարժման ակտիվիստ կոչվածը, որի ձեռքին մեգաֆոնն է,  տեսակետ արտահայտելու իրավունք ունի, մյուսը չունի՞, ասենք՝ մեդիայով, գաղափարներ տարածելու իրավունք, երբ յուրաքանչյուրի ձեռքին պլանշետ կա։ Սա հենց քաղաքացիական Շարժմանն անհարիր է. չի կարող խտրականության որևէ դրսևորում լինել քաղաքացիական շարժման մեջ, որ որոնվեն, օր առաջ գտնվեն խնդրի լուծման ճանապարհները:

– Սերժ Սարգսյանի որոշումը կարո՞ղ էր արդյոք հանգուցալուծում լինել, թե՞ սա պատային իրավիճակ ստեղծեց:

-Հիշեք «ՀայՌուսգազարդ»-ի վերջին հայտնի պատմությունը: Մենք երկար ժամանակ, տարիներ չէինք հասկանում՝ գազի գինը բարձրացե՞լ է, թե՞ չի բարձրացել: Մեզ ասում էին՝ չի բարձրացել, հետո պարզվեց, որ ոչ միայն  բարձրացվել է, այլև առաջացրել 300 միլիոն դոլարի չափով պարտք: Մենք վճարեցինք դրա դիմաց և՛ դրամով, և՛ անկախության կորստի առումով, որովհետև ավելի ուժեղ կապվեցինք մի՛ երկրի, այն էլ էներգետիկ առումով.  էներգատարներով քաղաքականություն է հոսում։ Այս տիպի հայտարարությունները ՀՀ նախագահի իրավասության չեն, որովհետև ՀՀ պետական բյուջեում փոփոխություն անելը ՀՀ նախագահի իրավասության հարցը չէ, օրենքով նախատեսված ընթացակարգ ունի: Ուրիշ բան, որ հարցը սահմանված կարգով գար մտներ կառավարություն,  Ազգային ժողով, քննարկումներ, դեբատներ լինեին, այնտեղ  կայացվեր որոշում: Եվ կարևոր չէ՝ ես այդ որոշման հետ համաձայն եմ, թե համաձայն չեմ, եթե հանրապետության քաղաքական համակարգը գործում է իր ողջ ուժով:

Երկրորդ  խնդիրն այն է, որ Հայաստանում, իմ խորին համոզմամբ, էլէներգիայի սակագինն անթույլատրելի բարձր է, այսինքն՝ չի կարող որևէ ձևով խոսակցություն լինել սակագնի բարձրացման հիմնավորման մասին: Իշխանությունը պիտի ցույց տա ծառայությունների սակագներ իջեցնելու իր կարողությունը։ Այլ հիմնավորում ես չեմ կարող լսել.  սա սոսկ սակագնի բարձրացում չէ, այլ անմիջապես տնտեսության զարգացման, մեր հեռանկարի հետ կապված հարց: Այսինքն՝ դա «յոլա»-ի  ճանապարհն է, իսկ ես «յոլա»-ին դեմ եմ: Եվ այս շարժումը  պետք լինել երիտասարդական-քաղաքացիական շարժում, որը գալիս է պարտադրելու յուրաքանչյուրիս՝ փոխեք ձեր «յոլա»-ի գործելակերպը և սկսեք տնտեսական, հասարակական  կյանքում իրական փոփոխություններ, որ Հայաստանում իրավիճակ փոխվի, որ Հայաստանում ապրելը դառնա հնարավոր, որ ապրելը դառնա գրավիչ, դառնա  մարդու ընտրությունը: Եվ իհարկե, սա քաղաքական հարց է, բա անկախ պետությունն ինչի՞ համար ենք ստեղծել, որ Հայաստանում ապրելը գրավիչ չդառնա: Ես ինչո՞ւ եմ այդքան պայքարել, որ 1990 թվականին հռչակվի անկախ պետությունը. որ ես, իմ երեխաները, իմ թոռները մեր անկախ ընտրությամբ ապրենք Հայաստանում, ծաղկեցնենք այս երկիրը:

– Շատ խոսվեց, որ շարժման թույլ կողմերից մեկն էլ գործողությունների հաջորդականություն, ծրագիր, լիդեր չունենալն է: Սա օգնո՞ւմ է, թե խանգարում շարժմանը:

– Շատ նորմալ է, որ առաջանում են նոր լիդերներ, բայց հենց սրա համար, նաև քաղաքական պրոցեսում առաջնորդողների ծնունդների համար էլ չի կարող Շարժումը քաղաքական չլինել։ Ագռավի ձվից ի՞նչ էիք ուզում, որ ծնվի, ինչպես քուչում՝ քուչի տղա։  Մտքեր են անհրաժեշտ, միայն մտքեր ունեցող, դրանց բովով անցած  մարդիկ կարող են դառնալ լիդեր, այլապես հո չի եկե՞լ զորամաս ղեկավարելու կամ «ազնիվ խոսք»-ով գրավելու: Այսինքն՝ մարդիկ, որ համակված են գաղափարներով, և փողոցում ցույց են տալիս, որ ընդունակ են այդ գաղափարներով համակելու մարդկանց,  և միևնույն ժամանակ ունեն որակներ՝ կազմակերպելու մարդկանց խմբեր խնդրիների լուծման համար: Եթե փողոցը քաղաքական չէ, ապա  քուչա է, իսկ քուչում  ինչպե՞ս կգնամ կկանգնեմ: Ես կարող եմ այդ քաղաքական պրոցեսի մեջ ունենալ մասնակցողի, սատարողի, լսողի համեստ դերակատարում, իսկ ով ասաց որ ես պետք է անպայման ղեկավարեմ: Ես կարող եմ հիացմունքով նայել երիտասարդին,  որ գալիս է որպես շարժման ղեկավար: 88-ին էլ  ծնվեցին լիդերներ,  շարժման կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կարող են փողոցից հայտնվել, հանրության համար դառնալ  ծանոթ դեմք, այսինքն՝ նվաճել հրապարակը պատրաստված մարդիկ, անձնային որակներով: Մեկը ընտրությունների ճանապարհն է, բայց մեր երկրում դա փակված է հազարավորների համար, մյուսը հրապարակն է, այս տեսակ շարժումների-հավաքների միջոցով  գալ, ներկայանալ և նվաճել հրապարակը: Սա նորմալ է, բայց  այն դեպքում, եթե քաղաքական գործընթաց ես ղեկավարում, եթե գիտակցում ես, քանի որ միայն այդ դեպքում դու կարող ես ներկայանալ և ներկայացնել:

– Այսինքն՝  հանգուցալուծո՞ւմը դեռ չի տրված:

– Ոչ միայն հանգուցալուծումը չի տրված, այլ նաև Շարժումը, ինչպես 88-ի  շարժումն էր, ունենում է մակընթացություն, տեղատվություն, վերելք, վայրէջք, փոխվում են մարդիկ: Հիշո՞ւմ  եք՝ 1988-ին էլ շարժումը սկզբում այլ մարդկանցով էր ներկայացված, բայց երեք ամիս հետո կանգնեցին նոր մարդիկ: Այսինքն՝ շատ նորմալ է, և փողոցն ունի իրավունք ընտրելու: Ընդ որում, այդ ամենը իր բնականոն ընթացքը կունենա որպես քաղաքացիական շարժում, եթե իմ ասած սահմանափակումները չվերացվեն, որ  գնա նորմալ և բնական գործընթաց:

– Մենք տեսնում ենք, որ երբ խնդրի լուծումը կախված է Ռուսաստանից, այն ավելի է բարդանում:

– Այս առումով ոչ միայն քաղաքական է, այլ նաև բարդ քաղաքական խնդիր է, որովհետև առնչվում է մեր անկախությանը, ինչպես ասում են՝ էլի գալիս ենք ելման կետին: Ի՞նչ է նշանակում. մի կողմից՝ օտարերկրյա անկախ ընկերություն է, որի մասնաճյուղը լիցենզիայով  ստացել է Հայաստանի էլեկտրացանցերը, մյուս կողմից՝ ասում ենք աուդիտ անցկացրեք: Բայց հրապարակեք լիցենզիան, պայմանագիրը, տեսնենք՝ ինչ է խախտել, ինչ պայմաներ ունենք, ինչ չունենք: Սեփականատեր  է՝ իր պարտքերով, ես ի՞նչ գործ ունեմ այդ պարտքերի հետ, ինչպես գործ չեմ ունեցել եկամուտի հետ… Հակառակ դեպքում՝ այդ Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովը դրսևորում է իր անօրինական օտար լինելու էությունը, թող դուրս գա արանքից, թող ՀԷՑ-ի սեփականատերը գա, պայմանագիր կնքի ինձ հետ՝ որպես սպառողի, ինչո՞ւ չի անում: Հայտնվում է մի մարմին, որ բոլորիս անունից պայմանագիր է կնքում և մեզ պարտադրում կանոններ, որով մենք արդեն դադարում ենք սպառող լինելուց։ Ի՞նչ բարեփոխումների է ՀԷՑ-ը ենթարկվել, լավացե՞լ է սպառողներիս տների և հաստատությունների էներգամատակարարումը, բացի անընդհատ հոսանքի թանկացումից…. Էլեկտրահաշվիչները՝ միայն իրենց հսկողության ներքո, «լույսի մարդիկ»՝ իրենց մարդիկ, 30 տարվա մաշված կաբելային տնտեսության սպասարումն էլ՝ սպառողներիս վրա։ Քանի՜ անգամ է  այդ հոսանքի տատանումից մեր կրթահամալիրի տեխնիկան փչացել, և երբևէ դրա համար չի վճարել ՀԷՑ-ը: Մեր իրավազուրկ այսօրը վկա՝  մենք պարզապես սպառող էլ չենք: Սա արդեն քաղաքական խոսակցություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում