Գեղեցիկ կազմվածք ունենալու համար դերասանուհի Ջուլիա Ռոբերթսն իսկապես դիետա է պահում, սակայն նա իր օրգանիզմը քաղցից չի տանջում` նախընտրելով առավել հագեցած և համեղ սահամնափակումներ սննդում: Նա շատ է սիրում կարտոֆիլի դիետան, որը թույլ է տալիս մեկ շաբաթվա ընթացքում նիհարել մինչև 5 կգ:
Նրա ճաշացանկը մոտավորապես այս տեսքն ունի`նախաճաշին ուտում է թարմ բանջարեղեն` թեթև բուտերբրոդով, անյուղ կաթնաշոռ, ճաշին` կարտոֆիլե աղցան` ձիթապտղի յուղով, անյուղ կաթնաշոռ, ընթրիքին` տապակած կարտոֆիլ, բանջարեղեnի աղցան` ձիթապտղի յուղով: Երբեմն օրվա ընթացքում կարող է օգտագործել թարմ բանջարեղեն:
Կարտոֆիլի դիետան սթրես չի առաջացնում օրգանիզմի համար, քանի որ այն ոչ միայն համեղ, այլև շատ հագեցած մթերք է և ունի պատրաստման շատ եղանակներ: Դրա ցածր կալորեականությունը, ճարպերի բացակայությունը և շատ սննդարար նյութերի առկայությունը թույլ են տալիս ոչ միայն արագ նիհարել, այլև առողջացնել օրգանիզմը: