Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Գյումրիում տեղի է ունեցել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման հանրահավաքը, որի ընթացքում Գյումրու Թատերական հրապարակում սկսվել է իրարանցում, տարբեր ուղղություններից սկսել են ձվեր շպրտել հանրահավաքի մասնակիցների և ՀԽ պատգամավորների ուղղությամբ: Տեղի է ունեցել նաև դանակահարություն: Դանակահարվածը Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչ Միրզոյանն է: