Thursday, 23 07 2026
Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
17:30
Ռուբիոն Իրանին մեղադրել է ահաբեկչությանն օժանդակելու մեջ
Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են
Իսրայելի զորքերը գրոհել են Նաբատիայում «Հեզբոլլահ»-ի հենակետերի վրա
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
16:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին

Դա հավատալու չէ․ Գյումրու սպանության վարկածները ֆանտաստիկայի ժանրից են. Էլդա Գրին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դատաբժշկական փորձագետ, հրապարակախոս Էլդա Գրինը:

-Տիկին Գրին, վստահ եմ, հետևել եք Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության դեպքերին: Դուք՝ որպես մասնագետ, ինչ գնահատական կտաք կատարվածին: Ինչպե՞ս է հնարավոր, որ մեկ անձը գնար 7 հոգու սպանության:

-Դե, այդ հարցին հստակ պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ պետք է մի շարք փորձաքննություններ կատարվեն: Սակայն ինձ համար շատ տարօրինակ և անհասկանալի հարցեր կան: Մասնավորապես՝ տպավորություն է, որ և́ այդ զինվորի ծառայության վայրում՝ ռազմաբազայում, և́ ամբողջ Գյումրիում կարծես բոլորը լեթարգիական քուն էին մտել այդ օրը, քանի որ ոչ ոք չի նկատել, թե նա ինչպես է դուրս եկել ռազմաբազայից, ինչպես է քայլել քաղաքով: Ոչ էլ նկատել են, թե ինչպես է նա կոտրել Ավետիսյանների տան դռան ապակին, ապա նաև կրակոցները: Ոչ ոք, ոչ մի շունչ չի տեսել ու չի լսել այդ օրվա դեպքերը: Դա հավատալու չէ:

-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ կասկածյալն իր հետևից այդքան հետք թողներ՝ հագուստ, զենք, անվանական կոշիկներ: Հնարավո՞ր է այդպես:

-Իմ պրակտիկայից կարող եմ ասել, որ հիմնականում, շատ քիչ բացառությամբ հանցագործը, մանավանդ մարդասպանը, աշխատում է հետքերը թաքցնել և ոչ թե տվյալ դեպքում շորերը կոշիկները թողնել ու ակնհայտորեն ցույց տալ, որ ինքն է արել: Դա անհնար է, խելքին մոտ բան չէ: Հոգեբանորեն դա առնվազն տարօրինակ է: Իսկ տվյալ դեպքում ճիշտ հակառակն է: Նա իբր ուզել է ջուր խմել, բայց դրա համար Գյումրիում շատ ցայտաղբյուրներ կան, որոնցից նա կարող էր ջուր խմել, և պարտադիր չէր 3 կիլոմետր ճանապարհ անցնել դրա համար: Այս ամբողջ պատմությունը լկտիության աստիճանի հասնող սուտ է:

Եվ հետո, շատ կարևոր է այն հանգամանքը, որ սպանվածները տարբեր սենյակներում են քնել, ու ինչպե՞ս կարողացավ նա մի քանի վայրկյանում բոլորին ոչնչացնել, որ ոչ ոք ոչ դիմադրեց, ոչ կարողացավ շարժվել, ոչ մի բան: Սա ևս ֆանտաստիկայի ժանրից է: Եվ սա ևս իմ կարծիքով կատարյալ սուտ է: Եվս մեկ դիտարկում. ինչպե՞ս կարողացավ նա այդ ցրտին այդքան արագությամբ գնալ հասնել Բայանդուր գյուղ, որ կրկին ոչ ոք չի նկատել: Սա ևս հանելուկային է և նույնպես ինձ հավատ չի ներշնչում: Միայն լուսանկարներից ինձ համար պարզ է, որ նա բավական լկտի և ինքնահավան տղա է, բայց պնդում եմ՝ միայն փորձաքննությունները կտան այդ հարցերի պատասխանները:

-Տիկին Գրին, ինչպիսի՞ փորձաքննություններ պետք է նշանակվեն, որոնք կկարողանան տալ այն բոլոր հարցերի պատասխանները, որ այս օրերին ծագում են հասարակության մեջ։

-Համալիր դատաբժահոգեբանական փորձաքննություններ: Պետք է պարզել՝ նա հոգեկան հիվանդություն ունի՞, թե՞ ոչ: Չնայած բանակ զորակոչվելուց նա արդեն իսկ անցել է այդ հետազոտությունը, և հարց է՝ եթե նա խնդիրներ է ունեցել, ապա ինչպե՞ս է հայտնվել բանակում: Բայց արդեն պարզ է, որ փորձաքննությունները կատարելու են ռուսները, և արդեն հույսը, թե ճշմարտությունը կբացահայտվի, մարում է:

-Երեկ լրատվամիջոցներում հրապարակվեցին որոշ կադրեր Պերմյակովի հարցաքննությունից: Դուք՝ որպես հոգեբան, ինչպե՞ս կբնութագրեք նրան և, առհասարակ, ինչ տպավորություն ստացաք այդ կադրերից:

-Կրկնում եմ, իմ դիտարկմամբ՝ նա լպիրշ և ինքնահավան տղա է, բայց դեմքին ագրեսիա չկա: Եվ այդպես լինում է: Այս դեպքում ես կարծում եմ, որ տվյալ անձնավորությունը բավական պրիմիտիվ է, որպեսզի այդպիսի բան աներ և նման խաղեր խաղար:

Պերմյակովը, մեծահասակներից զատ, սպանել է նաև երկու մանկահասակ երեխայի: Ինչպիսի՞ հոգեբանական նկարագիր ունեցող անձինք են ունակ նման արարքի:

-Գիտեք ինչ, մարդասպանները ընդհանրապես աչքի են ընկնում ինտելեկտի ցածր մակարդակով, ագրեսիվությամբ, իմպուլսիվությամբ: Ես այդ անձին չեմ տեսել դեմ առ դեմ, որ ասեմ, բայց, ամենայն հավանականությամբ, այդ անձին հատուկ են պատրաստել, գուցե սադիստական պահեր կան, և վերջում՝ գուցե առհասարակ նա կապ չունի այդ սպանության հետ: Ինչ իմանաս: Միայն համալիր փորձաքննությունների արդյունքները կտան այս հարցերի պատասխանները: Եվ եթե դրանք մեզ մոտ արվեին, ես կարող էի երաշխիք տալ, որ դրանք կարվեին բարձր մակարդակով և օբյեկտիվ: Բայց թեե Ռուսաստանում ինչ կարվի՝ պարզ չէ:

-Տիկին Գրին, հնարավոր համարո՞ւմ եք, որ նա անմեղսունակ ճանաչվի, ինչպես այս օրերին խոսվում և քննարկվում է:

-Անմեղսունակության վարկածն առհասարակ չպետք է քննարկել: Նա ծառայել է բանակում: Սովորաբար բանակում չեն ծառայում ոչ միայն անմեղսունակ, այլև որոշ շեղումներ ունեցողները: Եթե անձը չնչին շեղումներ է ունենում, կլինիկայում նման բուժում է ստանում, հոգեբաններն արդեն զգուշանում են: Անմեղսունակության վարկածը ևս աբսուրդի տիրույթից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում