Դերասանուհի Էլիզաբեթ Նորմենթը, ով ամերիկյան «Քարտե տնակ» հեռուստասերիալում խաղում էր գլխավոր դերերից մեկում, մահացել է քաղցկեղից: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Նորմենթը մահացել է 62 տարեկանում՝ Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում:
«Քարտե տնակ»-ում Էլիզաբեթը գլխավոր հերոսի՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Ֆրենկ Անդերվուդի օգնականն էր, ով փորձում էր վրեժխնդիր լինել երկրի նոր նախագահից: