Tuesday, 28 07 2026
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա

Օսիպյանի եղբորորդին նախկինում էլ ազատամարտիկի տղայի ականջ է կտրել. գործը ուզում են «ջրել»՝ պնդում է հակառակ կողմը

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը դեռևս նախաքննական փուլում է, սակայն դիմող կողմի՝ Սմբուլ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն իսկ փորձ է արվում գործը «ջրել»: Նա այդ մասին նամակ է գրել գլխավոր դատախազին և Սերժ Սարգսյանին ու խնդրել փոխել քննիչ Զավեն Թադևոսյանին, քանի որ նա ի զորու չէ դիմակայել ճնշումներին: Նրան ստիպում են «ջրել» գործը:

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ դանակահարությունը տեղի էր ունեցել հունիսի 1-ին, որից հետո Սմբուլ Հովհաննիսյանի՝ Վալերի Օսիպյանի եղբորորդի Սեդրակ Օսիպյանի ընկերոջ մոր պնդմամբ, Վալերի Օսիպյանը իրեն գործարք է առաջարկել` խնդրելով, որ իր եղբորորդու կատարած դանակահարությունը իր վրա վերցնի իր տղան: Մոր այդ հայտարարության հիման վրա էլ Օսիպյանի դեմ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել:

«Ես հասկացա, որ ուզում են գործը ջրել: Իրենց խոսակցություններից, ամեն ինչից ես այդպիսի տպավորություն եմ ստացել: Իրենք դա են հասկացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Սմբուլը:

Վերջինս այդպիսի տպավորություն է ստացել այն բանից հետո, երբ մի ամիս շարունակ քննիչը չի իրականացրել Օսիպյանի հետ առերեսումը: Երբ տիկին Սմբուլը նախորդ ամիս նշանակված ժամին գնացել է ոստիկանություն, քննիչը զանգահարել է իրեն և պնդել, որ չներկայանա՝ պատճառաբանելով, որ այդ ժամին իր մոտ գործով մեկ այլ վկա կա, որը ցուցմունք է տալիս, և չեն հասցնի Օսիպյանի հետ առերեսումը կազմակերպել:

Օսիպյանի հետ նշանակված առերեսման օրվանից անցել է 25 օր, սակայն քննիչն այդպես էլ լրացուցիչ օր չի նշանակել: Տիկին Սմբուլի խոսքով՝ քննիչի խոսքից պարզ է դարձել, որ հնարավոր է, որ առերեսում այդպես էլ չլինի, և, իր կարծիքով, այս ամենն արվում է նրա համար, որպեսզի Օսիպյանն անհարմար վիճակում չհայտնվի: Ինքն առերեսման ժամանակ կպնդի, թե ինչպես է Օսիպյանն իրենց տանը առաջարկել, որ որդին իր վրա վերցնի եղբորորդու հանցագործությունը: «Օսիպյանը իրենց տանն է ինձ նման առաջարկ արել, բայց ես եկա տուն ու որդուս չասացի դրա մասին: Հաջորդ օրը Օսիպյանը տղայիս էր կանչել-տարել իր աշխատասենյակ և համոզել: Ես առերեսման ժամանակ չոտկի կպատմեմ, ոնց էր ինքը իրենց տան մեջ՝ զուգարանի ու բաղնիքի պատի արանքում կանգնած, գլուխը կախ համոզում ինձ: Երբ որ էդ պահին իր եղբոր տղան մյուս կողմից ասում էր, որ ինքն է եղել, իսկ Օսիպյանը էդ բառի վրա սաստեց, թե քյանդրբազություն մի արա ու նորից առաջարկ արեց, թե բա՝ թող ձեր տղան վերցնի իր վրա, ես ձեզ կօգնեմ: Ասաց՝ Սեթոն իմ բարեկամն ա, իմ ազգանունից ա կրում, ես չեմ կարա ոչ մի բան անեմ, իսկ Սարգիսին կարամ օգնեմ: Բայց ո՞ր ծնողը նման բան կաներ, ինչի՞ պետք ա իմ տղային հենց այնպես սարքեմ հանցագործ»,-պատմեց տիկին Սմբուլը:

Հիշեցնենք, որ դանակահարության դեպքից հետո Սեդրակ Օսիպյանը փախուստի մեջ է: Ըստ տեղեկությունների՝ Օսիպյանները տուժող կողմի բոլոր ծախսերը հոգացել են և «փակել նրանց բերանը»: Նրանք բողոք չունեն, իսկ նրանց գտնելը գրեթե անհնար է: Նախկինում, դեպքից հետո, իրենք էին մեծ պատրաստակամությամբ հարցազրույցներ տալիս, իսկ ավելի ուշ անհասանելի դարձան:

Տիկին Սմբուլը պնդում է, որ գիտի, թե որտեղ է Օսիպյանի եղբորորդին: Նրա խոսքով՝ Սեդրակ Օսիպյանը Ղարաբաղում է: Նրա բարեկամներն այնտեղ են ապրում, և իրենք ամեն տարի գնում են նրանց մոտ հանգստանալու: «Եթե ոստիկանությունը ուզենար, Սեթոյին գտնելը մի ժամվա գործ է: Մի երկու հեռախոսազանգ են վերծանում, և ամեն ինչ պատրաստ է: Բայց չեն ուզում: Փոխարենը ուզում են գործը փակեն ու ջարդեն ուրիշի վրա: Բայց ես դա թույլ չեմ տա»,-ասաց նա:

Տիկին Սմբուլին վրդովեցնում է այն փաստը, որ փորձ է արվում Սեդրակ Օսիպյանին հրեշտակի դեմքով ներկայացնել: Նրա խոսքով՝ միայն ինքը գիտի դանակահարության 3 դեպք, որում ներգրավված է Սեդրակը: «Մենակ 3 հոգու ես գիտեմ, որ Սեթոն դանակել է: Այս դեպքը երրորդ դեպքն էր: Նախկինում մի զոհված ազատամարտիկի երեխու ականջ էր կտրել: Բացի դրանից՝ դանակել էր մեր շենքերից մի քիչ ներքև ապրող մի ուրիշ երեխու: Չի կարելի, չէ՞, ո՞նց կարելի ա ամեն անգամ մարդկանց դանակել ու գործը բարդել ուրիշի վրա: Մի օր թող իր պատիժը ստանա: Մի անգամ եթե իր արածի համար պատժվեր, այս շարքը չէր շարունակվի»:

Տիկին Սմբուլը մի քանի օրից պետք է հանդիպի ոստիկանապետին, հերթագրվել է և, իր խոսքով, շատ բան ունի ասելու նրան:

unnamed

unnamed1

unnamed3

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում