Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Սեպտեմբերին Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 14-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Պետր Միկիսկային դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-չեխական բարեկամական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելը, և Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է:
«Վստահ ենք, որ Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը ևս դրական ազդեցություն կունենա մեր քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու, առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և մարդկային շփումներն ակտիվացնելու գործում»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանների մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել փոխճանաչելիության բարձրացման համար` միմյանց ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից: Աբրահամյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և փոխանցել Չեխիայի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձը:
Միկիսկան վստահեցրել է, որ կանի հնարավորը երկկողմ կապերը զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և այդ համատեքստում տեղեկացրել, որ Չեխիայի խորհրդարանում ստեղծվել է չեխ-հայկական բարեկամության խումբ, իսկ սեպտեմբերին Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում