Փենսիլվանիայից նախկին սենատոր, ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Ռիք Սանտորումի նախըտրական տեսահոլովակում Բարաք Օբամայի պատկերը աննկատ կերպով փոխարինվում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադըի պատկերով: Հոլովակը ցանցում տեղադրվել է Սանտորումի նախըտրական շտաբի կողմից:
Պատկերների փոփոխությունը կատարվում է 40-41-րդ վայրկյաններին:
«Օբամավիլ» (Obamaville) անվանմամբ հոլովակում նկարագրվում է այն ապագան, որը սպասվում է Օբամայի հետագա կառավարման դեպքում: Դեպքերը տեղի են ունենում 2014 թ.: Հոլովակում մասնավորապես ցուցադրվում են դատարկ փողոցներ և մանկական հրապարակներ, ինչպես նաև օգտագործվում է աղջիկ երեխայի կերպար, որը հիշեցնում է Մեծ դեպրեսիայի ժամանակների լուսանկար:
Ահմադիժադի կադրերը ամերիկացիներին պետք է հիշեցնեն այն սպառնալիքի մասին, որ իրենից կներկայացնի Իրանը, եթե միջուկային զենք ունենա: Հանրապետականները, այդ թվում՝ Սանտորումը, Օբամային մեղադրում են Թեհրանի նկատմամբ չափազանց մեղմ քաղաքականության համար:
Los Angeles Times-ի հրապարակման մեջ ասվում է, որ նախատեսվում է ևս 7 հոլովակ նկարել, ոոնք կպատմեն Օբամայի կառավարման դեպքում սպասվող սպառնալիքների մասին:
Obamaville եզրը, ակներևաբար, ամերիկացիներին պետք է հիշեցնի Hooverville-ի՝ Մեծ դեպրեսիայի ժամանակ աղքատների համար նախատեսված ետնախորշերի մասին: Դրանք այդպես են կոչվել, քանի որ տնտեսական ճգնաժամի ապտճառը, շատերի կարծիքով, եղել է այդ ժամանակվա նախագահ Հերբերթ Հուվերը (1929-1933 թթ.):
Այս պահին Սանտորումը համարվում էՄասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հիմնական մրցակիցը:








































