Մարտի 22-ին Թել Ավիվի կենտրոնում տեղի է ունեցել մարմնավաճառների երթ. հարյուրավոր երիտասարդ կանայք պաստառներով փողոց են դուրս եկել, որոնց վա գրված է եղել. «Մի կարգադրեք մեզ ինչ հագնել. ավելի լավ է նրանց ասեք, որ չբռնաբարեն»:
Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները, այս աղմկոտ ակցիան կազմակերպվել է հաջակցություն կանադացի ֆեմինիստների, որոնք առաջին անգամ նման երթ կազմակերպեցին 2011թ.: Պատճառը Տորոնտոյի ոստիկանության սպայի այն հայտարարությունն էր, որ կանանց բռնաբարությունների պատճառը նրանց չափազանց ազատ հագուստն է: Դրանից հետո Տորոնտոյի հարյուրավոր ուսանողներ դուրս եկան փողոց՝ իրենց դժգոհությունը հայտնելով ասվածի վերաբերյալ, որից հետո սպան ստիպված էր ներողություն խնդրել:
Թել Ավիվի երթի մասնակիցներն, այնուամենայնիվ, ավելի համեստ են հագնված եղել, քան նման ակցիաների մասնակող ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ավստրալիայի ֆեմինիստները:








































