Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

«Հայ-թուրքական հակամարտության դեպքում Իրանի բանակը կպատերազմի Հայաստանի կողմում». թուրք հրապարակախոս

Թուրքական Аktif Haber գործակալության փոխանցմամբ՝ թուրք հրապարակախոս Էրդալ Շիմշեքն իր հոդվածում անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին.

«Հայ-իրանական հարաբերություններին նայելիս ակնհայտ է դառնում, թե իրականում ով է գրավել ադրբեջանական հողերը: Հայաստանի և Իրանի միջև առկա է դաշնակցային ու փոխըմբռնման համաձայնագիր, ըստ որի՝ եթե կողմերից մեկը ենթարկվի հարձակման, ապա մյուս կողմը պարտավոր է օգնել նրան:

Դա նշանակում է, որ հայ-թուրքական հակամարտության դեպքում Իրանի բանակը Հայաստանի կողմում կպատերազմի իր հավատակիցների դեմ: Բացի այդ, Իրանը չի հարգում ադրբեջանական ծագում ունեցող իր միլիոնավոր քաղաքացիներին: Որտե՞ղ է իրանական իշխանության տրամաբանությունը, և ինչո՞ւ է նա վարվում նման կերպ՝ հայտնի է թերևս միայն իրեն:

Բացի այդ, Իրանն Ադրբեջանում տարածում է իր գաղափարախոսությունը՝ անելով ամեն ինչ Թուրքիայի հեղինակությունը նվազեցնելու ուղղությամբ: Ի դեպ, Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը հենց Իրանն է: Կարող է զարմանալի թվալ, սակայն Իրանը հայերի ձեռքերով օկուպացրել է Ղարաբաղը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի սկզբին Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի ներկայացուցիչ, իմամ Սեիդ Հասան Ամելին հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ Իրանը զենք է մատակարարել Ադրբեջանին.

«Ցայժմ իրանցի քաղաքական գործիչները, ելնելով դիվանագիտական նկատառումներից, չեն բարձրաձայնել Ադրբեջանին ցուցաբերած իրենց օգնության մասին և հնարավոր է` երբեք էլ չբարձրաձայնեն այդ մասին: Սակայն դա ինձ չի վերաբերում: Ես հայտարարում եմ, որ մենք ավտոշարասյուններով սպառազինություն ենք մատակարարել Շուշիի մարտերի ժամանակ սպառազինության հարցում դժվարություններ կրող ադրբեջանցիներին:

Այն ժամանակ ստեղծվել էր ադրբեջանա-իրանական պաշտպանական շտաբ, որի շրջանակներում թավրիզցի և արդաբիլցի գեներալներն օգնել են ադրբեջանցիներին: Իրանը նաև Ադրբեջանին աջակցել է հազարավոր աֆղան մոջահեդների` դեպի Ղարաբաղ փոխադրման կազմակերպչական հարցերում: Մենք զենք ու զինամթերք ենք հատկացրել Ադրբեջանին, մեր բազաները գտնվել են այնտեղ: Այսօր Ադրբեջանում կան հազարավոր վկաներ, որոնք կհաստատեն իմ այս խոսքերը: Նրանք կենդանի են, և եթե մի փոքր խիղճ ունեն, ապա կարող են հաստատել իմ ասածները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում