Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանը դուրս կբերի շրջափակումից. փորձագետ

Իրան-Հայաստան երկաթուղու նախագծին Հայաստանի ներգրավումը կարող է ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական օգուտներ բերել մեր երկրին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց փորձագետ Սարո Սարոյանը:

«Իհարկե, եթե երկաթուղին երբևէ կառուցվի, միանշանակ է՝ չի գտնվի մեկը, ով կասի, որ այն Հայաստանի համար մեծ ազդեցություն ու նշանակություն չի ունենա: Առաջին հերթին, մեր երկիրը շրջափակման մեջ է և իր 4 հարևաններից 2-ի հետ բաց սահմաններ չունի, բացի այդ, իր տնտեսական ողջ գործունեությունն իրականացնում է Իրանի ու Վրաստանի միջոցով: Վերջինի հետ կիսախարխուլ երկաթուղային ճանապարհը շատ քիչ է, որպեսզի Հայաստանը կարողանա տնտեսական հզորություններ զարգացնել: Իսկ Իրանի հետ նոր երկաթգծի կառուցման դեպքում ասիական տարածաշրջանի հետ տնտեսական գործակցությունը կավելանա»,- ասաց Սարո Սարոյանը:

Խոսելով նախագծի քաղաքական նշանակության մասին՝ փորձագետը նշեց, որ Իրան-Հայաստան երկաթուղին որոշ առումներով Հայաստանը դուրս կբերի շրջափակումից: «Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններն այս դեպքում ինչ-որ չափով կչեզոքացվեն, բացի այդ, Իրանի հետ Հայաստանի քաղաքական կապերն ավելի կսերտանան»:

Նշենք, որ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը նշել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագիրը իրատեսական հիմքեր ունի: Նա հավելել է, որ նոր երկաթուղու կառուցումը ենթադրում է սկզբունքորեն նոր ենթակառուցվածքներ, որոնց ծախսերը, առևտրային տեսանկյունից, արագ չեն հատուցվի` դրա համար կպահանջվի 30-ից 50 տարի:

Հատկանշական է, որ հայաստանցի և եվրոպացի փորձագետների տարբեր գնահատականներով, այս նախագիծը կարժենա 2-4 միլիարդ դոլար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում