Tuesday, 28 07 2026
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
08:50
Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավերի երթևեկությունը 56%-ով կրճատվել է հութիների գործողությունների պատճառով

Կեցցե՛ Օբամայի վարչակազմը

Ինչպես երեկ էինք տեղեկացրել, Ստամբուլում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անդրադրաձել էր ղարաբաղյան հիմնախնդրին՝ շեշտելով. «…ադրբեջանական գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն հայկական օկուպացիայից»: Գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին: «Zaman»-ը հայտնում է, որ ադրբեջանցի մի լրագրող հարց է ուղղել նրան. «Կցանկանա°ք այստեղից կոչով դիմել Հայաստանին»: Ի պատասխան՝ Գյուլը հայտարարել է. «Այդ առնչությամբ մենք շարունակաբար կոչեր հնչեցնում ենք: Օրինակ` Սևծովյան տնտեսական համագործակցությունում Հայաստանն էլ է հրավիրված: Անդամակցում է»: Կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու համագործակցությունը` Թուրքիայի նախագահը նաև ասել է. «Այդ իսկ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ դրացիական հարաբերությունների կարգավորմանը: Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են: Հուսով ենք, որ փոխադարձ աշխատանքների արդյունքում այդ դժվար հարցերը կլուծվեն, և, ի վերջո, Կովկասում խաղաղություն ու կայունություն կունենանք»: Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ դրան հասնելու համար հարկավոր է վերջ դնել ադրբեջական հողերի «օկուպացիային»: Գյուլի խոսքով` այդ հիմնախնդրի հետևանքով 1 մլն փախստական կա, ու այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի:
Ի դեպ, Ա.Գյուլը բարձր է գնահատել Օբամայի ու Քլինթոնի ջանքերը Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ` պատասխանելով նաև Հայոց ցեղասպանության բանաձևին առնչվող հարցերին: «Թուրք-ամերիկյան հարաբերությունները այդ խնդրի պատճառով անտեղի կարող էին վնաս կրել: Դա կանխվեց: Հստակ երևաց, թե Օբամայի վարչակազմը որքան կարևորություն է տալիս թուրք-ամերիկյան հարաբերություններին: Տարածաշրջանային և համաշխարհային մի շարք հարցերում առկա կարևոր ու սերտ համագործակցությունը կարող էր խաթարվել: Բայց Վաշինգտոնում դա գիտակցեցին և անհրաժեշտ ջանքեր գործադրելով` կանխեցին»,- ընդգծել է Գյուլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում