Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

1921թ. այս օրը սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան. (պատմություն)

1921թ. այս օրը սկսվում է արտասահմանից հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:

Ցեղասպանության վերապրողների վիճակն օրհասական էր հատկապես Միջագետքում, Թուրքիայում, Հունաստանում, Սիրիայում, Բուլղարիայում և այլ երկրներում։

Միջագետքում 14 հազար վասպուրականցի գաղթականներ զրկվել էին աշխատանքի ու ապրուստի միջոցներից, որ մի քանի տարի իրականացրել էին անգլիական իշխանությունները։ Նրանք բախում էին Խորհրդային Հայաստանի դռները՝ կազմակերպելու շուտափույթ օգնություն։ Թուրքիայից 1,5 միլիոն հույների Հունաստան արտաքսելը այստեղ միանգամից ծանրացրեց հայ գաղթականների առանց այն էլ անմխիթար դրությունը։ Իսկ Թուրքիայի մայրաքաղաքից հազարավոր հայեր 1922թ. վերջին արտագաղթեցին Սիրիա և այլուր։

Խորհրդային Հայաստան առաջին հայրենադարձվողները եղան վասպուրականցիները (շուրջ 9000 մարդ) 1921–1922թթ.։ 1923թ. հայրենադարձություն տեղի ունեցավ Թուրքիայից, Իրանից և այլ երկրներից, 1924թ.՝ նույն երկրներից, ինչպես նաև Սիրիայից, Ֆրանսիայից։

Հայաստանի կառավարությունը 1926թ. որոշեց դադարեցնել զանգվածային ներգաղթը՝ նկատի ունենալով ներգաղթածների տեղավորման դժվարությունները, ինչպես նաև տեղի ունեցած Շիրակի երկրաշարժը։

Հայրենադարձության գործընթացում որոշ բեկում կատարվեց 1930-ական թվականների սկզբին։ 1931թ. նախատեսվեց կազմակերպել նոր զանգվածային ներգաղթ։ Այդ կապակցությամբ արտասահման մեկնեց կառավարության նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը, հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Գալուստ Կյուլպենկյանի հետ՝ ակնկալելով միության օժանդակությունը։

Ի կատարումն 1931թ. հիշված որոշման՝ 1932–1933թթ. Հայաստանն ընդունեց շուրջ 8000 հայրենադարձ՝ Հունաստանից, Սիրիայից և այլ երկրներից։ Հայրենադարձության հաջորդ, ընդ որում վերջին՝ մինչև 1946թ.-ի ձեռնարկն իրականացվեց 1936թ.-ին։ Ֆրանսիայից ժամանեցին 1800 հայրենադարձներ, որոնց հետ Երևան փոխադրվեց երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) աճյունը և հողին հանձնվեց նրա անունը կրող քաղաքային այգում (պանթեոնում)։

1920–1930-ական թվականներին Խորհրդային Հայաստան վերադարձավ շուրջ 42 հազար մարդ։ Շատ ավելին էր հայրենադարձվել ցանկացողների թիվը։ Սակայն Խորհրդային Հայաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ էին։
Երկրում ծայր առած քաղաքական բռնաճնշումների պայմաններում 1937թ. դադարեցվեց հայրենադարձության գործընթացը։ Վերացվեց ՀԽՍՀ կառավարությանը կից ներգաղթի կոմիտեն, ապա նաև այդ խնդիրներով զբաղվող Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում