Երեկ երեկոյան կայացել է Ամերիկայի երաժշտական մրցանակաբշխությունը:
Տարվա լավագույն երգիչ անվանակարգում հաղթել է Թեյլոր Սվիֆթը, որը, ինչպես գրում է E! Online-ը, շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին, ընկերներին և երկրպագուներին, ինչպես նաև Սելենա Գոմեսին, որին անվանել է «իմ փոքրիկ քույրիկը, որ երբեք չեմ ունեցել»:
Միջոցառումը բացել է Նիկի Մինաժը՝ Superbass կատարմամբ։ Նա ևս արժանացել է մի քանի մրցանակների տարբեր անվանակարգերում:
Մրցանակների են արժանացել նաև երգչուհիներ Ադելեն, Բեյոնսեն և Ջենիֆեր Լոպեսը:









































