Monday, 27 07 2026
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական. Սերժ Սարգսյանն մասնակցել է «Լիկվոր» ՓԲԸ–ի նորակառույց գործարանի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է Հայաստանի դեղարտադրության առաջատարը համարվող «Լիկվոր» ՓԲԸ–ի նորակառույց գործարան:

Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել գործարանի բացման արարողությանը, շրջայց կատարել գործարանում և ծանոթացել «Լիկվորի» արտադրական հնարավորություններին ու ծրագրերին: 2008թ. հոկտեմբերին մեկնարկած այս գործարանի կառուցման նախագծի մասնակիցներն են 2005 թվականից ընկերության բաժնետեր դարձած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՀՀ կառավարությունը: Այն ավարտին է հասցվել ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում:

2009թ. Նախագահ Սերժ Սարգսյանը, այցելելով դեռևս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մասնաշենքում վարձակալական հիմունքներով գործունեություն ծավալող «Լիկվոր» ընկերություն, ընկերության ղեկավարության հետ քննարկել է ՀՀ կառավարության օպերատիվ հակաճգնաժամային շտաբի օժանդակությամբ նոր գործարանի շինարարությունն ավարտին հասցնելու հնարավորություններն ու դեղագործական այս ընկերության զարգացման հեռանկարը: «Լիկվոր»-ն օպերատիվ հակաճգնաժամային շտաբ է ներկայացրել իր բիզնես ծրագիրը, որը քննարկվել և նույն թվականին հաստատվել է՝ ընկերությանը հնարավորություն ընձեռելով ստացված օժանդակությամբ ընդլայնել գործունեությունը:

Իր ենթակառուցվածքներով ամբողջությամբ նոր այս արտադրական շենքի կառուցման և ժամանակակից սարքավորումների ու համակարգերի ձեռքբերման, տեղադրման համար ներդրվել է շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ արտադրությունն իրականացվում է իտալական, գերմանական և ավստրիական առաջատար տեխնոլոգիաներով: Նոր գործարանը տարածաշրջանում կգործի եվրոպական GMP ստանդարտի պահանջներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արտահանվող երկրների շրջանակը, մեծացնել արտադրանքի ծավալը, ավելացնել աշխատակիցների թիվը, ինչպես նաև շարունակել հետազոտական աշխատանքները նոր դեղամիջոցների արտադրության բնագավառում:

Դեռևս 1991թ. հիմնադրված «Լիկվոր» ընկերությունն արտադրում է ներերակային, ակնաբուժական և ներարկման ստերիլ դեղամիջոցներ: Ընկերության կողմից առաջարկվող դեղերի անվանացանկը պարունակում է 70 անուն դեղորայք, որոնք ընդգրկում են շուրջ 27 դեղագիտական խմբեր: Հայաստանի արտոնագրային վարչությունում գրանցված է ընկերության 25 ապրանքանիշ:

Նախագահը շնորհավորել է գործարանի բացման կապակցությամբ և հաջողություն մաղթել «Լիկվոր» ընկերությանը՝ հետագա զարգացման ծրագրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում