Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից ընդամենը հին օր հետո Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլօղլուն TCG Istanbul ֆրեգատով մտել է Սիրիայի Լաթաքիա նավահանգիստ։ Այդ մասին հայտնել է «Անադոլուն»՝ հղելով Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությանը։

Իր կողմից Թուրքիայի պետական գործակալությունը հավելել է, որ 2011 թվականից ի վեր դա «թուրքական ռազմածովային ուժերի Սիրիայի ջրային տարածք առաջին այցն» է։ Ֆրեգատը, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի հպարտությունն է, մարտական ծառայության է անցել 2024 թվականին։ Այն նախագծվել և կառուցվել է ՌԾՈՒ արդիականացման MILGEM ծրագրի շրջանակներում։ Ռազմանավի գրեթե բոլոր սպառազինությունները, ռադարները և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները «արտադրված» են Թուրքիայում։

Թուրքական ֆրեգատը Լաթաքիայի նավահանգիստ է մտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Դամասկոս այցից ոչ լրիվ մեկ շաբաթ հետո։ Տարեսկզբին Սիրիայի կառավարությունը հաստատել է Լաթաքիայի նավահանգիստը ֆրանսիական ընկերությանը կոնսեցիոն կառավարման հանձնելու մասին համաձայնագիրը։ Ֆրանսիական ընկերությունը պարտավորվել է կատարել 230 միլիոն եվրոյի ներդրումներ և նավահանգիստը բացառապես քաղաքացիական բեռնափոխադրումների համար շահագործել երեսուն տարի։

Թուրքական ֆրեգատի Լաթաքիայի նավահանգիստ մուտքը փաստացի ազդարարել է, որ ֆրանսիական ընկերությունը կարող է գործել միայն Թուրքիայի ռազմական ներկայության պայմանով։ Լաթաքիան Սիրիայի ալավիաբնակ նահանգ է, որտեղ Դամասկոսի անցումային կառավարության հեղինակությունը ցածր է։ Անցյալ տարի այդ նահանգում ալավիները ենթարկվել են դաժան բռնությունների։

Սիրիայի միջերկրածովյան մյուս հայտնի նավահանգիստը՝ Տարտուսը, Ռուսաստանի ՌԾՈՒ հենակետն է։ Ըստ տեղեկությունների, Սիրիայի անցումային կառավարությունը ՌԴ ռազմական ներկայության դեմ «սկզբունքային առարկություն չունի»։ Թուրքական ռազմանավը Սիրիայի ջրային տարածք է մտել Իսրայելի Կնեսեթի արձակման մասին որոշման հաջորդ օրը։

Իսրայելում հոկտեմբերի 27-ին խորհրդարանական ընտրություններ են նշանակված, և առաջիկա ամիսները բոլոր առումներով «թեժ են լինելու»։ Պաշտպանության նախարար Կացը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական ներկայությունը ծավալելու Թուրքիայի «բոլոր փորձերը համարժեք պատասխան կստանան»։ Կոնկրետ Լաթաքիայում ռազմածովային թուրքական «ներխուժում իրականացնելու» փաստին ինչպե՞ս և ե՞րբ կարող է արձագանքել Իսրայելը, պարզ չէ։

Կարծես թե ակնհայտ է, որ այդ քայլը համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ։ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Սիրիայի անցումային առաջնորդ Ահմադ ալ-Շարաայի հետ։ Իսրայելը ռազմական ներկայություն ունի Սիրիայի հարավում և Գոլանի բարձունքներում։ Արաբական երկիրը, որտեղ սուր է նաև քրդական «ինքնավարության» հարցը, կհաղթահարի՞ միանգամից մի քանի երկրի ռազմական ներկայությունը։ Թե ամեն ինչ արվում է, որպեսզի Սիրիան մասնատվի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում